|
Փոխարժեքներ
08 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.75 |
| EUR | ⚊ | € 446.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.7365 |
| GBP | ⚊ | £ 515.25 |
| GEL | ⚊ | ₾ 141.67 |
Այսօր՝ դեկտեմբերի 16-ին, մայրաքաղաք Թբիլիսիում կմիացվեն ամանորյա լույսերը, aliq.ge-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն:
Կալաձեն տեղեկացրել է, որ մայրաքաղաքի գլխավոր տոնածառը կմիացվի առանց միջոցառման:
«Այս անգամ՝ այսօր երեկոյան, միացվելու են մայրաքաղաքի գլխավոր տոնածառի և քաղաքի մնացյալ տոնական լույսերը՝ առանց որևէ միջոցառման։ Ամանորը բոլորի սիրելի պետական տոնն է, և ոչ ոքի թույլ չի տրվի խլել ուրախության ու երջանկության զգացումը մեր երեխաներից ու համաքաղաքացիներից։ Թբիլիսին լինելու է Ամանորի ամենագեղեցիկ քաղաքը»,- ասել է Կալաձեն։
Խորհրդարանի շենքի դիմաց բողոքի ակցիա անցկացնողներին Կալաձեն անվանել է «ագրեսիվ խմբավորումներ՝ արմատական ընդդիմության գլխավորությամբ». «Ամեն ինչ անում են, որ տոնական շունչը չմտնի մեր մայրաքաղաք։
Դեկտեմբերի 14-ի ժամը 19:00-ին նախատեսված էր միացնել տոնածառի լույսերն ու միջոցառում անցկացնել։ Այդ օրը, ինչպես նաև անցած 16 օրերի ընթացքում հանրահավաք տեղի ունեցավ ընդդեմ «Վրացական երազանք»-ի։ Ցուցարարները բողոքում են նոյեմբերի 28-ին Իրակլի Կոբախիձեի հայտարարած որոշման դեմ, ըստ որի՝ «Վրացական երազանք»-ը մինչև 2028 թվականի վերջ օրակարգ չի ներառի Եվրամիությանն անդամակցելու բանակցությունների սկսման հարցը։