Փոխարժեքներ
25 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.97 |
EUR | ⚊ | € 418.48 |
RUB | ⚊ | ₽ 4.072 |
GBP | ⚊ | £ 495.92 |
GEL | ⚊ | ₾ 138.43 |
Ըստ փաստաթղթի՝ «..կողմերը կմեծացնեն ջանքերը 2023 թ-ի նոյեմբերին ստորագրված «Բելառուս – Ռուսաստան – Ղազախստան – Ուզբեկստան – Աֆղանստան – Պակիստան – Հնդկական Օվկիանոսի նավահանգիստներ» միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման եւ զարգացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրի շուտափույթ իրականացման համար»։ Բելառուսից արտահանման եւ ներմուծման ապրանքները նախկինում ուղարկվել են հիմնականում Բալթյան հանրպետությունների եւ Ուկրաինայի նավահանգիստներով, որոնք լոգիստիկայի տեսանկյունից ամենահարմար տարբերակներն էին: Արեւմուտքի կողմից հակաբլորուսական պատժամիջոցների սահմանումից հետո (2020 թ-ի օգոստոսին Մինսկում հեղաշրջման անհաջող փորձից հետո եւ 2022 թ-ի փետրվարին Ուկրաինայում ռազմակնա գորոծոություների մեկնարկից հետո)։ Մինսկում սկսել են մշակել նշված երթուղիների այլընտրանքը։ Այսպիսով, մինչեւ 2024 թ-ը Բելառուսի արտաքին առեւտրային բեռնափոխադրումների ծավալի գրեթե 70% - ը կենտրոնացած էր ռուսական նավահանգիստների վրա ԱՊՀ-ի սահմաններից դուրս, սակայն պատժամիջոցների ճնշումը ստիպում է լրացուցիչ երթուղիներ մշակել։ ․․․․․ Ակնկալվում է, որ Բելառուսից Պակիստան եւ նրա նավահանգիստներ տրանսպորտային միջանցքի ստեղծումը՝ Ռուսաստանի, Ղազախստանի, Ուզբեկստանի եւ Աֆղանստանի միջոցով, կբարձրացնի ՇՀԿ – ի բոլոր մասնակից երկրների տրանսպորտային եւ տարանցիկ ներուժը, իսկ բելառուսական ընկերությունները կկարողանան դուրս գալ սպառման նոր շուկաներ»:
Այս միտումը կամրապնդի նաեւ Հնդկական օվկիանոսի ափին պակիստանյան Գվադար նավահանգստի եւ իրանական Բենդեր Աբասի միջեւ նախատեսվող լաստանավային հաղորդակցությունը: Բացի այդ, Գվադարի միջոցով կարող է լրացուցիչ երթուղի տրամադրվել ՉԺՀ-ի եւ Բելառուսի միջեւ «Կարակորումի» (չին – պակիստանյան) տնտեսական միջանցքով, որը վերջին տարիներին զգալի թափ է ստացել՝ որպես Պեկինի «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության կարեւոր բաղադրիչ։
Ինչ վերաբերում է Բելառուսի համար ասիական հարակից ուղղություններին, ապա այստեղ հարկ է նշել 2024 թ-ի փետրվարին Ղրղզստանի հետ փոխադրումների «առնց թույլտվության» համակարգի ուժի մեջ մտնելը, որը զգալիորեն հեշտացրեց բելառուսական փոխադրողների համար ճանապարհը դեպի Չինաստան, իսկ Ղրղզստանի համար՝ Եվրոպա։ ԵԱՏՄ գործընկերների միջեւ տարանցիկ փոխադրումներն անցնում են Ռուսաստանի եւ Ղազախստանի տարածքով՝ պարզեցված կանոններով։ Ավելի վաղ ոչ պաշտոնական տեղեկատվություն էր ստացվել այն մասին, որ Մինսկում դեմ չէին լինի Բելառուսում արտադրվող նավթամթերքները «Տրանսնեֆտ» խողովակաշարերով արտահանել Ղազախստան, այնուհետեւ՝ ՉԺՀ։ Եթե այս նախագիծն իրականացվի, ապա հաշվի առնելով Ղազախստանից Գերմանիա զարգացող նավթատարը Բելառուսի միջոցով (եւ այնուհետեւ Լեհաստանի միջոցով), առաջին անգամ կնշանակվի հակադարձ նավթամուղ «Դրուժբա» համակարգի ձեւավորումը, այսինքն՝ ապրանքներ տեղափոխելով Արեւմուտքից Արեւելք: Այս համակարգի հիմնական նպատակն է զարգացնել նավթամուղերի եւ նավթամուղերի արտադրությունը: Ճիշտ է, այդ ծրագրերի իրականացմնը կարող են խանգարել նույնանուն նավթամուղի վրա տեղի ունեցած տարատեսակ միջադեպերը, ինչպես դեկտեմբերի 1-ին տեղի ունեցած միջադեպը, որը հանգեցրել է խողովակի վնասմանը եւ Լեհաստանի տարածքում նավթի արտահոսքին։ «Դրուժբա» նավթամուղի տեղական օպերատորը՝ PERN ընկերությունը, չի բացառում միջադեպի ոչ մի պատճառ, այդ թվում՝ դիվերսիան:
... Հատկանշական է, որ Պուտինի Ղազախստան կատարած այցի հետ գրեթե միաժամանակ Լուկաշենկոն այցով եղել է Պակիստանում (նոյեմբերի 25-27-ը), որի ընթացքում կողմերը ստորագրել են շուրջ 20 մլն դոլարի ներդրումային համաձայնագրեր, պայմանավորվել են 2025 թ-ի փետրվարին Իրանի մասնակցությամբ այդ երկրի տարածքով (Այսինքն՝ ՌԴ – Ադրբեջան – Իրան – Պակիստան երթուղով) ավտոմոբիլային հաղորդակցության մասին համաձայնագրի նախապատրաստման մասին՝ պարզեցված կանոններով։ Նախատեսվում է՝ բելառուս փորձագետները կաջակցեն «Կարակորումի միջանցքի» առանձին երկաթուղային եւ ավտոմոբիլային հատվածների վերակառուցմանը, նախատեսվում է դրա համար մասնագիտացված բելառուսական տեխնիկայի մատակարարում: Ճիշտ է, այստեղ էլ անխուսափելիորեն կառաջանա այդ բոլոր երթուղիների անվտանգության ապահովման հարցը, հատկապես հաշվի առնելով ահաբկչական բելուջական խմբավորումների ակտիվության աճը եւ Պակիստանի այլ շրջաններում մշտական անկայունությունը։ Երկրում չեն դադարում 2022ին վարչապետի պաշտոնից հեռացված քաղաքական գործչի՝ Իմրան Խանի կողմնակիցների զանգվածային ցույցերը։ Բացի այդ, վերջերս երկրի հյուսիսում կատաղի բախումներ են սկսվել սուննի փուշթունների եւ շիա փուշթունների միջեւ՝ տասնյակ զոհերով: Մինչդեռ դեռ ավելի վաղ՝ սեպտեմբերի 18-ին Իսլամաբադը պաշտոնապես միացել է վերոնշյալ «Բելառուս – Ռուսաստան – Ղազախստան – Ուզբեկստան – Աֆղանստան – Պակիստան – Հնդկական Օվկիանոսի նավահանգիստներ միջազգային տրանսպորտային միջանցքի ստեղծման եւ զարգացման մասին փոխըմբռնման հուշագրին»: Ոչ պակաս նխդիրներ կարող են առաջանալ նաեւ Աֆղանստանի հետ, որը նույնպես ներառված է ենթադրյալ միջանցքի քարտեզում, ինչը լավ է գիտակցվում Մինսկում եւ Մոսկվայում։ արեւելագետ Ալեքսանդր Կնյազեւը նշում է․ մոտ ժամանակներս կորոշվի թալիբան» շարժումը Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանելու հարցը: Անշուշտ, Աֆղանստանի տարածքով ցանկացած հաղորդակցական նախագծի ակտիվացումը ենթադրում է զգալի ֆինանսական, կազմակերպչական եւ այլ ջանքեր։ Մինչդեռ, Չինաստան – Եվրոպա – Չինաստան ուղղոթյամբ արագացված կոնտեյներային գնացքների կազմում բեռնված բեռնարկղերի փոխադրումների ծավալը, որոնք տարանցվում են Ղազախստանի, Ռուսստանի Դաշնության եւ Բելառուսի տարածքներով, 2024 թ-ի առաջին կիսմյակի արդյունքներով կազմել է 189,1 հազար DFE (տարայի 20 ֆուտ համարժեք ծավալ)։ 2023 թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ կարելի է խոսել ռեկորդային աճի մասին (65,8%)։ Անդրսահմանային փոխադրումների ավելացման միտումը, ըստ Ռուսաստանի, Բելառուսի եւ Չինաստանի պրոֆիլային գերատեսչությունների, պահպանվում է եւ տեսանելի հեռանկարում կավելանա:
Այսպիսով՝ Բելառուսը եւ Ղազախստանը ակտիվորեն ներգրավվում են ԵԱՏՄ – Չինաստան – Հարավային Ասիա – Իրան համալիր միջանցքի ձեւավորման մեջ։
Ալեքսեյ Բալիեւ
Աղբյուրը՝ vpoanalytics.com-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի