Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանի տարածքում որոշակի միջանցքների բացումը կամ փակումը հենց Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, այլ ոչ թե՝ Ադրբեջանի քաղաքական ղեկավարության։ Այս մասին «TV Gazeta»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը։
Ադրբեջանն, ըստ ռուս քաղաքական գործչի, այդտեղ անելիք չունի։
«Ադրբեջանը չպետք է մտածի, որ Թուրքիայի աջակցությունն իր վրայից հանում է բոլոր հարցերը։ Տարածաշրջանում շատ տարբեր ուժեր կան։ Շատ տարբեր հանգամանքներ կարող են առաջանալ: Մենք ապագան ամբողջությամբ չգիտենք։ Ուստի չկարծեք, որ գործն այսօր ավարտվեց։ Ինչպես Ֆրենսիս Ֆուկույաման ասել է. «Սա պատմության ավարտն է»: Հիմա սա պատմության ավարտը չէ։ Ռուսաստանում շատ մարդիկ կան, որոնք ինձ պես են մտածում։ Այս մարդիկ կրում են ոչ միայն հայկական, այլեւ լիովին ռուսական ազգանուններ։ Նրանք հիանալի հասկանում են, թե ինչ է տեղի ունենում և ինչ է կատարվում հիմա»,- ասել է Զատուլինը: