|
Փոխարժեքներ
07 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.17 |
| EUR | ⚊ | € 422.12 |
| RUB | ⚊ | ₽ 4.4525 |
| GBP | ⚊ | £ 492.1 |
| GEL | ⚊ | ₾ 139.73 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նշել է, որ երկիրը վճռական է շարունակել «անզիջում պայքարը սահմաններին ահաբեկչական սպառնալիքի դեմ»։
«Մենք շարունակելու ենք մեր անզիջում պայքարը ահաբեկչական սպառնալիքի դեմ երկրի սահմաններին։ Թուրքիայի անդրսահմանային հակաահաբեկչական գործողությունները քաղաքականությունից վեր հարց են»,- ասել է նա։
Հոկտեմբերի 26-ին Թուրքիայի խորհրդարանը երկու տարով երկարաձգեց Իրաքում և Սիրիայում թուրքական զինված ուժերի առկայության թույլտվությունը։
Էրդողանը ավելի վաղ հայտարարել էր, որ «չի հանդուրժի ահաբեկիչների սպառնալիքը» Սիրիայի հյուսիսում և պատրաստ է ինքնուրույն լուծել այդ հարցը։