Փոխարժեքներ
26 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 396.06 |
EUR | ⚊ | € 411.07 |
RUB | ⚊ | ₽ 3.98 |
GBP | ⚊ | £ 496.46 |
GEL | ⚊ | ₾ 141.27 |
Սիրիայի զինված ուժերը Ռուսաստանի օդատիեզերական ուժերի աջակցությամբ գրոհել են Համա նահանգի հյուսիսում և հարավում գրոհայինների կենտրոնները, գրում է Արաբական Հանրապետության պաշտպանության նախարարությունը: Արդյունքում հնարավոր է եղել ոչնչացնել ու վիրավորել տասնյակ ահաբեկիչների, ոչնչացնել ռազմական տեխնիկան ու նրանց մեքենաները։
Ասադի ռեժիմի հակառակորդները Հոմս նահանգում առաջ են շարժվում՝ ճանապարհ բացելով դեպի Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս։ Այսօր օրվա ընթացքում բախումներ են տեղի ունենցել, հակակառավարական խմբերը փորձել են տարբեր կողմերից մտնել ներքին թաղամասեր:
Ռեժիմի հակառակորդները հաջողությամբ հարձակում են իրականացնում նաև Հոմս նահանգում։ Նախկինում նրանք վերահսկողության տակ էին վերցրել համանուն նահանգի Համա քաղաքի կենտրոնը։
Նախկինում ռեժիմի հակառակորդները վերահսկողություն էին հաստատել Ռաստեն և Թելբիս շրջանների վրա, ինչպես նաև մտել էին Հոմսի արևմտյան արվարձան Վեյր։
Հիշեցնենք՝ նոյեմբերի 27-ին «Ջեբհաթ ան Նուսրա»-ի զինյալները խախտել են հրադադարի մասին համաձայնագիրը և գրոհել Սիրիայի Հալեպ և Իդլիբ Նահանգների վրա: Սիրիական բանակին աջակցում են Ռուսաստանի օդատիեզերական ուժերը՝ հարվածներ հասցնելով ահաբեկիչների տեխնիկային, կառավարման կետերին, պահեստներին և հրետանային դիրքերին։ Նոյեմբերի 30-ին հայտնի դարձավ, որ թուրքամետ արմատական խմբավորումները գիշերվա ընթացքում գրեթե ամբողջությամբ գրավել են Սիրիայի Հալեպ քաղաքը, իսկ Հալեպի գլխավոր հյուպատոսությունն ու Հայկական մարդասիրական առաքելությունը տարհանվել են։ Դեկտեմբերի 5-ի երեկոյան հայտնի դարձավ, որ հակակառավարական ուժերը գրավել են Սիրիայի կենտրոնական Համա քաղաքը և էլ ավելի մոտեցել Հոմսին և մայրաքաղաք Դամասկոսին: