կարևոր
0 դիտում, 11 տարի առաջ - 2013-02-22 10:20
Աշխարհ

Մուրսիի հակառակորդները ցանկանում են նրան տիեզերք ուղարկել

Մուրսիի հակառակորդները ցանկանում են նրան տիեզերք ուղարկել

Եգիպտական ընդդիմադիր «Ապրիլի 6» շարժման ակտիվիստները որոշել երկրի նախագահ Մոհամեդ Մուրսիին տիեզերք ուղարկել. հայտնում է France-Presse-ը:

 

Բանն այն է, որ միջազգային մրցույթ է հայտարարված, որի 25 հաղթողները կկարողանան տիեզերք ուղևորություն կատարել: Շարժման ակտիվիստները կոչ են անում հասարակությանը ակտիվ քվեարկել Մուրսիի օգտին, քանի որ «տիեզերքում ոչ ոք չի ցանկանում հաշտվել անսահման ստի, սեփական խոստումներից հետ կանգնելու երևույթի հետ, դա կարող են հանդուրժել միայն եղբայրական Լուսնի բնակիչները: Այդ իսկ պատճառով դուք պետք է քվեարկեք Մուրսիի օգտին»: