Փոխարժեքներ
04 03 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 393.69 |
EUR | ⚊ | € 411.09 |
RUB | ⚊ | ₽ 4.4047 |
GBP | ⚊ | £ 497.94 |
GEL | ⚊ | ₾ 141.36 |
Սիրիայի հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են թշնամու թիրախները Հոմսի նահանգի արևելքում. հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Իհբարիա» հեռուստաալիքի տվյալներով՝ Իսրայելը հարված է հասցրել Տիֆոր ռազմաբազայի ուղղությամբ:
«Մեր հակաօդային պաշտպանությունը հետ է մղել գրոհը՝ խոցելով թիրախների մեծ մասը: Հասցվել է նյութական վնաս»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Օգոստոսի 2-ին սիրիական ԶԼՄ-ները նաեւ հաղորդել են, որ իսրայելական ինքնաթիռները հարվածներ են հասցրել Դամասկոսի հարավային արվարձանի ռազմական օբյեկտներին: Իսրայելական բանակը հրաժարվել է մեկնաբանություններից:
Իսրայելական կողմը կանոնավոր կերպով գրոհներ է իրականացնում Սիրիայի օբյեկտների վրա՝ իր գործողությունները բացատրելով այն բանով, որ ձգտում են թույլ չտալ, որպեսզի ժամանակակից սպառազինությունները հայտնվեն թշնամու ձեռքում: Առաջին հերթին խոսքը լիբանանյան «Հըզբոլլահ» շարժման մասին է, որը տարածաշրջանում կռվում է Բաշար Ասադի կողմում եւ վերահսկվում Թեհրանի կողմից:
Սիրիայի եւ Իսրայելի միջեւ չկան դիվանագիտական հարաբերություններ. երկու պետությունների ստեղծման ժամանակներից նրանք գտնվում են պատերազմական վիճակում: Մասնավորապես՝ նրանք բազմամյա տարածքային վեճ ունեն Գոլանի բարձունքների կարգավիճակի պատճառով: