Փոխարժեքներ
10 05 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.25 |
EUR | ⚊ | € 439.39 |
RUB | ⚊ | ₽ 4.7251 |
GBP | ⚊ | £ 516.22 |
GEL | ⚊ | ₾ 141.96 |
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում` Լոնդոնում, Brexit-ի՝ Եվրամիության կազմից Մեծ Բրիտանիայի դուրս գալու գործընթացի կողմնակիցները խորհրդարանի շենքի մոտ բողոքի ցույց են անցկացրել: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Ցույցի պատճառն այդ հարցով երեկ երկրի խորհրդարանի պատգամավորների կողմից վարչապետ Թերեզա Մեյի համաձայնագրի արդեն թվով երրորդ մերժումն է:
Նշվում է, որ ցույցի մասնակիցները դրոշներ են ծածանել, միևնույն ժամանակ երգել ու վանկարկել են «Brexit` հիմա» արտահայտություններով: Ցույցի հետևանքով արգելափակվել է խորհրդարանի շենքի շուրջ երթևեկությունը:
Լրատվամիջոցը տեղեկացնում է նաև, որ երեկ Brexit-ի գործարքին դեմ է քվեարկել 344, իսկ կողմ՝ 286 պատգամավոր: Քվեարկությունն անցկացվել է այն օրը, երբ, ըստ նախնական պայմանավորվածության, Միացյալ Թագավորությունը պետք է դուրս գար Եվրամիության կազմից:
Ստացվում է,որ Մեծ Բրիտանիան կորցնում է Brexit-ը մինչև մայիսի 22-ը հետաձգելու և Եվրամիության կազմից համաձայնագրի կնքմամբ դուրս գալու հնարավորությունը: