|
Փոխարժեքներ
08 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Ես հենց հիմա ուզում եմ բաց հրավեր ուղղել Զինված ուժերի գլխավոր շտաբի պետին, հրավիրել հանդիպման, որպեսզի նաև տեղեկություններ փոխանցի, թե ինչ է այսօր տեղի ունենում սահմաններին, տեղեկություններ փոխանցի կամ ինձ, կամ հրապարակային իմաստով տեղեկություններ փոխանցի մեր ժողովրդին, թե ինչ է իրականում տեղի ունենում մեր սահմաններին, սա առաջին հերթին իր պարտականությունն է։ Այս մասին ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում հայտարարեց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:
Նա նաև շեշտեց, որ եթե Էդվարդ Ասրյանը որևէ կերպով չարձագանքի իր կոչին, ուրեմն կնշանակի, որ ինքը վերջնական իմաստով, ուղղակիորեն գտնվում է փող աշխատելու և իշխանություն ունենալու տիրույթում։
«Մենք հավատում ենք, որ սպայի պատվի զգացումը դեռ վերջնականապես չի մեռել և սպասում ենք արձագանքի», - հավելեց Սրբազանը: