կարևոր
1024 դիտում, 3 շաբաթ առաջ - 2024-11-11 17:35
Աշխարհ

Ալիևն ու Փաշինյանը կարող են վերադառնալ Մոսկվայի բանակցային հարթակ

Ալիևն ու Փաշինյանը կարող են վերադառնալ Մոսկվայի բանակցային հարթակ
Էրդողանը եւ Փաշինյանը զրուցել են Բուդապեշտում եվրոպական քաղաքական հանրության 5-րդ գագաթնաժողովի շրջանակում: ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը մանրամասներ չի հայտնել։ Ավելի վաղ նման հանդիպում էր տեղի ունեցել Նյու Յորքում՝ Մանհեթենի Turkish House-ում, որը համարվում է ԱՄՆ-ում թուրքական ներկայության յուրօրինակ խորհրդանիշ: Երկու պետությունների ղեկավարների միջեւ երկխոսությունը սկսում է կայուն բնույթ ստանալ, եւ կողմերը տարբեր պայմաններում եւ տարբեր ձեւաչափերի հարթակներում քննարկում են երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հարցը, որն այժմ իրականացվում է միայն հատուկ ներկայացուցիչների մակարդակով, եւ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագիրը: Ընդ որում՝ հայկական կողմը հայտարարում էր, որ պատրաստ է Թուրքիայի հետ երկխոսության «առանց նախաբանի», մինչդեռ Անկարան կարգավորման գործընթացը կապում էր Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հետ: Ի՞նչ է հաջորդելու եւ արդյո՞ք Թուրքիա-Ադրբեջան-Հայաստան եռանկյունու իրադարձությունները մոտենում են ինչ-որ հանգուցալուծման: Այս մասին Ստանիսլավ Տարասովի մեկնաբանությունը։

«Այս ուղղությամբ երկխոսությունն այժմ ավելի ու ավելի է հիշեցնում դիվանագիտական վազք մարաթոնյան հեռավորությամբ, բայց առանց վերջնագծի հստակ նշման։ Ճիշտ է, Երեւանի եւ Բաքվի կողմից բազմիցս հայտարարություններ են հնչել դեռեւս մինչեւ այս տարվա վերջ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավորության մասին։ Բաքվին հաջողվում է կանխել Անկարա-Երեւան ինքնուրույն երկխոսությունն «առանց պայմանների»՝ ամեն ինչ կապելով Երեւանի հետ խաղաղւթյան պայմանագրի ստորագրման հետ։ Իր հերթին Էրդղանը, ելույթ ունենալով թյուրքական պետությունների կազմակերպության առաջնորդների գագաթնաժողովում, ուշադրություն է հրավիրել այն բանին, որ «Հարավային Կովկասում խաղաղության եւ կայունության դարաշրջան է սպասվում», եւ որ նա «հույս ունի ամրապնդել հարազատ Ադրբեջանի պատմական հաջողությունը բանակցությունների սեղանի շուրջ՝ ստորագրելով խաղաղության պայմանաիգր Հայաստանի հետ»:

Կազանում ԲՐԻԿՍ գագաթնաժողովի շրջանակներում Ալիեւի եւ Փաշինյանի անձնական հանդիպումից հետո հայտարարվել է՝ կողմերը «մոտ ժամանակներս կվերադառնան ԱԳՆ ղեկավարների մակարդակով երկխոսութայն»: Սակայն,  Հայաստանի փոխարտգործնախարարը հայտարարել է՝ «երկրների ղեկավարների կամ արտգործնախրարների հնարավոր հանդիպման մասին պայմանավորվածություններ չկան, բայց մենք շահագրգռված ենք նման հանդիպումների ինտենսիվությամբ»:

Խնդիրն, ըստ երեւույթին, այն է, որ Ալիեւը չի պաշտպանում Փաշինյանի՝ այսպես կոչված կիսատ-պռատ խաղաղության պայմանագիր կնքելու նախաձեռնությունը՝ չհամաձայնեցված դրույթները թողնելով հետագա փուլերին։ Բացի այդ, Բաքուն հասկացնում է՝ Հայաստանի դիվանագիտական գործողությունների մարտավարությունը համաձայնեցված է ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի հետ, որոնք փորձում են բանակցային գործընթացը պահել բրյուսելյան սցենարի պարադիգմում։ Լայն համատեքստում Հայաստանի առաջարկին Ադրբեջանի բացասական պատասխանը միաժամանակ Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ արեւմտյան վեկտորի որոշակի մերժում է։ Այս գործոնը բացասաբար է ազդել եւ ազդում է ոչ միայն Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների կարգավորման, այլեւ Բաքվի եւ Բրյուսելի միջեւ երկխոսության վրա։

Բայց հիմա Դոնալդ Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելուց հետո Անդրկովկասում կփոխվի իրավիճակն ու ուժերի դասավորությունը։ Այդ կապակցությամբ շատ փորձագետներ ենթադրում են՝ ռուս-ամերիկյան հարաբերությունների ապագա ճարտարապետությունից մեծապես կախված կլինի այդ տարածաշրջանում իրադարձությունների ընթացքը, ինչի նկատմամբ ավելի մեծ զգայունոթյուն կցուցաբերի Հայաստանը, քան Ադրբեջանը։ Թրամփի հետաքրքրությունն այս տարածաշրջանի նկատմամբ կորոշվի ինչպես Ռուսաստանի հետ հարաբերություններով, այնպես էլ իրանական ուղղությամբ քաղաքականության նպատակներով։ Այնպես որ, հնարավոր է, Բաքվի եւ Երեւանի միջեւ հարաբերություններում ամեն ինչ պետք է սկսել «մաքուր» կամ մոսկովյան թղթից», - ամփոփում է Տարասովը։

 

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի