Փոխարժեքներ
05 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 402.72 |
EUR | ⚊ | € 422.9 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 510.09 |
GEL | ⚊ | ₾ 141.56 |
Ուկրաինական ճգնաժամի կարգավորման ցանկացած որոշում պետք է երաշխավորի Լեհաստանի անվտանգությունը, լրագրողներին ասել է Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը։
«Ուկրաինայի հետ կապված ցանկացած որոշում, մեր տեսանկյունից, առաջին հերթին պետք է երաշխավորի Լեհաստանի անվտանգությունը, ինչն ակնհայտ է»,- ասել է նա։
«Ես դա տեսնում եմ որպես հիմնական մարտահրավեր», - հավելել է Տուսկը:
Նրա խոսքով՝ առջեւում «շատ դժվար ժամանակներ» են։ «Իսկ Լեհաստանն առանձնահատուկ իրավիճակում է։ Միգուցե ոչ պոտենցիալ ցիկլոնի կենտրոնում, բայց շատ դժվար վիճակում, ուստի շատ կարևոր է, որ մենք պահպանենք հանգստություն, հստակ որոշենք մեր շահերը, շատ ճշգրիտ կարդանք մտադրությունները», - նշեց նա։
Տուսկը նշել է, որ Լեհաստանը «կընդունի այն դիրքորոշումը, որ առանց Ուկրաինայի ոչինչ չի կարող որոշվել»։