Փոխարժեքներ
24 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Թուրքիայի իշխանությոնները օտարերկրյա ազդեցությանը հակազդելու մասին օրինագիծ են պատրաստել, որը նախատեսվում է ընդունել մոտ ժամանակներս: Այս մասին հայտնում է Bloomberg գործակալությունը` հղում անելով փաստաթղթին: Օրենքը նպատակ ունի հակազդելու նրանց, ովքեր աշխատում են «պետության անվտանգության կամ նրա ներքին եւ արտաքին քաղաքական շահերի դեմ»` այլ երկրի կամ օտարերկրյա կազմակերպության ազդեցության տակ կամ հրամանով: «Օտարերկրյա գործակլների» մասին նմանատիպ օրենք է ընդունվել Վրաստանի խորհրդարանի կողմից, ինչը խիստ հայտարարություններ է առաջացրել Եվրամիության եւ ԱՄՆ-ի կողմից։ Բայց դա կապված էր հոկտեմբերի 26-ի խորհրդարանական ընտրոթյունների հետ։ Իսկ ինչի՞ է պատրաստվում Թուրքիան։ Այս մասին Ստանիսլավ Տարասովի դիտարկումը։
«Օտարերկրյա գործակալների մասին օրենքները գոյություն ունեն աշխարհի մի քանի երկրներում, այդ թվում` Ռուսաստանում եւ ԱՄՆ-ում։ Դրանք ուղղված են արտերկրից ֆինանսավորվող անձանց եւ կազմկերպությունների գործունեության թափանցիկության ապահովմանը։ Բայց ինչպես ցույց է տալիս վերջին ժամանակների քաղաքական պրակտիկան, հատկապես Վրաստանում, նման օրենքների ընդունումը թելադրված է գործող իշխանության որոշակի մտավախություններով` կապված արտերկրի հետ կապված ուժերի առկայության հետ, որոնք ունակ են կամ պատրաստվում են ապակայունացնել իրավիճակը երկրում։
Այսպես, Էրդողանը Հանրապետության օրվա առթիվ Թուրքիայի ժողովրդին հղած ուղերձում մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ հրապրակավ հայտարարել է այն դժվարությունների մասին, որոնց Հանրապետությունը բախվում է վերջին վեց տարիներին «յյն ոչ միայն տնտեսական, այլեւ այլ ոլորտներում, հատկապես անվտանգության հարցերում քանդելու արտաքին փորձերի պատճառով»։ Ընդ որում՝այդ ելույթը տեղի է ունեցել Անկարայում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո։ Թուրքիայի նախագահի աշխատակազմի հաղորդակցության վարչության ղեկավար Ֆահրեթթին Ալթունը այդ կապակցությամբ հայտարարել է․ «մի շարք արեւմտյան երկրներ ձգտում են ապակյունացնել Թուրքիան ահաբեկիչների աջակցության միջոցով»: Ինչ վերաբերում է Իսրայելին, ապա ԱԳ նախարար Իսրայել Կացը Էրդողանին սպառնացել է «Իրաքի մահապատժի ենթարկված առաջնորդ Սադամ Հուսեյնի ճակատագրի կրկնությամբ»։ Իսրայելի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությւոնները կտրուկ վատացել են այն բանից հետո, երբ ՑԱԽԱԼ-ը ռազմական գործողություն է սկսել Գազայի հատվածում` ի պատասխան ՀԱՄԱՍ-ի հարձակման:Այս համատեքստում հասկանալի է դառնում, թե ինչու են օտարերկրյա գործակալների մասին օրենքի նախագծում Թուրքիայի խորհրդարանի պատգմավորներն առաջարկում ընդլայնել լրտեսության եւ պետության անվտանգության հետ կապված փաստաթղթերի պահպանման վերաբերյալ քրեական հոդվածները», - նշել է Տարասովը:
Բանտարկություն է սպառնում նրանց, ովքեր գործում են «օտարերկրյա պետության ռազմավարական շահերին կամ հրահանգներին համապատասխան», հետեւում է օրինագծից: Թուրք փորձագետների կարծիքով՝ «ընդհանուր առմամբ օրենքը կոչված է սահմանափակելու նրանց գործունեւթյունը, ովքեր, իշխանությունների վարկածով, աշխատում են պետության անվտանգության կամ նրա ներքին կամ արտքին քաղաքական շահերի դեմ» օտարերկրյա պետության կամ կազմակերպության ազդեցության տակ կամ հրամանով»:
«Անկարային տվյալ դեպքում չի մտահոգում այն, որ նման օրենքի ընդունումը կարող է բարդացնել իր հարաբերություններն Արեւմուտքի հետ, ինչպես դա տեղի է ունենում Վրաստանի հետ», - ամփոփել է Տարասովը:
Աղբյուրը՝ iarex.ru-ի
Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի