Փոխարժեքներ
18 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 388.89 |
EUR | ⚊ | € 410.12 |
RUB | ⚊ | ₽ 3.87 |
GBP | ⚊ | £ 491.13 |
GEL | ⚊ | ₾ 142.5 |
Ամերիկյան ներկայիս վարչակազմը մտադիր է ելնել այն վարկածից, որ Իրանում միջուկային զարգացման խնդիրը դիվանագիտական ճանապարհով լուծելու հնարավորությունների պատուհանը «երբեք չի փակվի»։ Այս մասին երկուշաբթի օտարերկրյա լրագրողների համար առցանց ճեպազրույցում ընդգծել է Իրանի հարցով ԱՄՆ հատուկ բանագնաց Ռոբերտ Մալին։
«Դիվանագիտության պատուհանը երբեք չի փակվի: Մենք միշտ բաց ենք Իրանի հետ դիվանագիտական համաձայնագրերի համար: Եվ մենք հավատում ենք, որ դա (Թեհրանի միջուկային զարգացումների շուրջ ճգնաժամը) կարող է լուծվել միայն դիվանագիտական ճանապարհով»,- ասել է պետդեպարտամենտի պաշտոնյան:
«Ժամանակը մեր կողմը չէ,- համոզված է ամերիկացի դիվանագետը,- JCPOA-ն չի կարող անվերջ գոյատևել»։
ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականին որոշում էր կայացրել դուրս գալ JCPOA-ից։ Վաշինգտոնի վարչակազմի ներկայիս ղեկավար Ջո Բայդենը բազմիցս ազդարարել է ԱՄՆ-ին JCPOA-ին վերադարձնելու իր պատրաստակամության մասին։ «Հինգ + մեկ» խումբը (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ և Ֆրանսիա) Վիեննայում բանակցություններ է վարում Իրանի հետ՝ JCPOA-ն իր սկզբնական տեսքով վերականգնելու շուրջ ապրիլից։ Մինչ օրս նման հանդիպումների վեց փուլ է անցկացվել։