կարևոր
526 դիտում, 1 ամիս առաջ - 2024-10-17 09:34
Քաղաքական

Գործի են դրվել ստվերային ընտրակաշառքի բոլոր մեխանիզմները․ «Հրապարակ»

Գործի են դրվել ստվերային ընտրակաշառքի բոլոր մեխանիզմները․ «Հրապարակ»

«Հրապարակը» գրում է․ Մի քանի ամիս առաջ Նիկոլ Փաշինյանը կուսակցական շարքերին հորդորել է մտածել միայն առաջիկա ընտրությունների մասին, մնացածը՝ նկատի է ունեցել արտաքին զարգացումները, իր խնդիրն է։ Այդ նպատակով մարզպետներին, Երեւանի վարչական շրջանների ՔՊ պատասխանատուներին հանձնարարել է՝ աշխատանքային խմբեր ձեւավորել, ընդգրկելով թե՛ պատգամավորներին, թե՛ տվյալ համայնքի բնակիչ նախարարներին, թե՛ տարածքում եղանակ ստեղծող ակտիվ կուսակցականներին՝ բոլորին գործի դնել։

Առաջնահերթ սերտացնել շփումը քաղաքացիների հետ եւ անխտիր լուծում տալ նրանց առաջ քաշած հարցերին, որպեսզի ընտրություններին գնան ուժեղացած: Այդ աշխատանքային խմբերն ամիսը 1 անգամ հավաքվում, աշխատանքի բաժանում են անում՝ փորձելով լուծում տալ բոլորի կարիքներին։ Այսինքն՝ փաստացի Փաշինյանը գործի է դրել ընտրություններից առաջ ստվերային ընտրակաշառքի բոլոր մեխանիզմները։ Իսկ ընտրակաշառք համարվում է ոչ միայն փող բաժանելը, այլեւ ընտրողների հարցերը լուծելը: