|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Ռուսաստանում Ան-3 ինքնաթիռ է կործանվել, կա զոհ:
Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, Borus ավիաընկերության Ան-3 ինքնաթիռը, որն իրականացնում էր Օլեկմինսկ-Ժելեզնոգորսկ-Իլիմսկի չվերթը, հարկադիր վայրէջք է կատարել Յակուտիայի Օլեկմինսկ քաղաքից 1,5 կմ հեռավորության վրա։
Ինքնաթիռում եղել է հինգ մարդ, այդ թվում՝ անձնակազմի երեք անդամ և երկու ուղևոր։ Կոշտ վայրէջքի հետևանքով ուղևորներից մեկը մահացել է։
Նախնական տվյալներով՝ Ան-3 ինքնաթիռի վթարային վայրէջքի պատճառը եղել է շարժիչի խափանումը, հայտնում է Արևելյան Սիբիրի տրանսպորտային դատախազությունը։