Մեքսիկայում կործանվել է Bombardier Challenger 601 մասնավոր անձին պատկանող ինքնաթիռը: Զոհվել է 14 մարդ` 11 ուղևոր և անձնակազմի 3 անդամները: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Փրկարարները արդեն գտել են ինքնաթիռի մասերը: Հաղորդվում է, որ ինքնաթիռը վերադառնում էր Լաս-Վեգասից Մոնտերեյ, ուղևորները վերադառնում էին բռնցքամարտի առաջնության մենամարտից, որպես հանդիսատես: