Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը մասնավոր նախաձեռնություն է սկսում, որը, նրա կարծիքով, կարող է ճակատագրական լինել ժողովրդի համար: Նախաձեռնությունը կոչվում է «Զրո ձայն՝ թշնամուն, զրո ձայն՝ դավաճանին»:
Խոսքը, ըստ նրա, վերաբերում է Նիկոլ Փաշինյանի իշխանության վերարտադրությանը, որը, Ղազարյանի խոսքով, մեր պատմության ամենամեծ թշնամին է:
Ղազարյանը նշում է, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ին խաբելով ժողովրդին զավթեց իշխանությունը ու հիմա նորից ուզում է տիրանալ ժողովրդի օրինական իշխանությանը եւ այդ իշխանությունը ծառայեցնել մեր թշնամուն:
«Նոյեմբերի 9-ի հայտնի կապիտուլյացիոն հայտարարությունը, որը Հայաստանի կողմից ստորագրել է հայ ժողովրդի ամենամեծ թշնամին՝ Նիկոլ Փաշինյանը, նախատեսում է, որ Ադրբեջանի արևմտյան շրջանները պետք է ենթակառուցվածքներ ունենան կապվելու համար Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ: Սա նշանակում է, որ ոչ միայն Մեղրիով, այլեւ Սյունիքի ու Վայոց ձորի մարզերով պետք է իրար կապվեն բազմաթիվ ճանապարհներ, որպեսզի ադրբեջանցիները Ադրբեջան դարձած Քարվաճառից կապվեն Նախիջևանի հետ: Այդ հայտարարությունները միջազգային պայմանագրեր չեն: Հայաստանի Հանրապետությունը դրանց համար պարտավորություն չի կրում, դրա նկատմամբ պարտավորություն կրում են միայն այն մարդիկ, որոնք դա ստորագրել են: Այսինքն, եթե հայտարարությունը ստորագրող մարդը վռնդվում է իշխանությունից, հայտարարության այդ կետերի կատարումը դառնում է նոր բանակցային քննարկումների առարկա: Դրա համար այդ դավաճանին իշխանությունից հեռացնելը ուղղակի կանխում է նոր աղետները, որի համար նա արդեն դրել է իր ստորագրությունը»,- նշում է նա:
Աղետը կանխելու համար Ղազարյանը նախաձեռնություն է սկսում՝ խնդրելով միանալ դրան. «Սա տարերային շարժում է, այն չի ղեկավարվելու, չի կառավարվելու»: