|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ այսօր առավոտից Լիբանանից հյուսիսային Իսրայելի ուղղությամբ մոտ 100 հրթիռ է արձակվել, հայտնում է Times of Israel-ը:
Հրթիռներից մի քանիսն արձակվել են Արևմտյան Գալիլեայի և Հայֆայի ծովածոցի ուղղությամբ: Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Վերջին ամիսներին Լիբանանում տեղակայված «Հեզբոլլահ» շարժումը պարբերաբար հրթիռակոծում է Իսրայելի տարածքը՝ ի պատասխան Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողություններին: Իսրայելը, իր հերթին, զանգվածային ավիահարձակումներ է իրականացնում Լիբանանի տարածքում՝ պնդելով, որ թիրախավորում է բացառապես «Հեզբոլլահ»-ի օբյեկտները: Իսրայելի հարվածների հետևանքով անցած շաբաթ սպանվել է շարժման ղեկավար Հասան Նասրալլահը: