կարևոր
0 դիտում, 2 տարի առաջ - 2022-03-28 16:02
Աշխարհ

Բելառուսից հրթիռ է արձակվել ուկրաինական Վոլինի ուղղությամբ. Կիև

Բելառուսից հրթիռ է արձակվել ուկրաինական Վոլինի ուղղությամբ. Կիև

Ուկրաինայի Լուցկ քաղաքի վրա հրթիռային հարձակումն իրականացվել է Բելառուսի տարածքից։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի Վոլինի շրջանային ռազմական վարչակազմի ղեկավար Յուրի Պոգուլայկոն։

Նրա խոսքով՝ թեւավոր հրթիռը թռչում էր ցածր բարձրության վրա, ուստի ռադարը չի կարողացել հայտնաբերել այն։

«Հիմա հրթիռային հարձակման վայրում աշխատում են փրկարարները։

Նախնական տվյալներով՝ տուժածների մասին տեղեկություններ չկան. ասել է նա։

Կիրակի օրը հզոր պայթյուններ են հնչել Կիևում, Ռովնոյում, Խարկովում և Ժիտոմիրում։

Վոլին շրջկենտրոնում հրթիռակոծվել է նավթի պահեստը: