կարևոր
553 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-26 17:27
Քաղաքական

Ինչպես է Փաշինյանի ռեժիմը նպաստում ՀՀ-ում ԱՄՆ ազդեցության ընդլայնմանը

Ինչպես է Փաշինյանի ռեժիմը նպաստում ՀՀ-ում ԱՄՆ ազդեցության ընդլայնմանը

Փաշինյանն ավելի ու ավելի է իր երկիրը տանում դեպի Ռուսաստանի հետ հարաբերությունների խզում՝ նպաստելով Երեւանի վերահսկողության տակ գտնվող տարածքում ԱՄՆ ազդեցության ընդլայնմանը, որն ակնհայտորեն հակասում է Հայաստանի ազգային շահերին: Թե իրականում ինչու է պետք Հայաստանն ամերիկացիներին, վաղուց գաղտնիք չէ։ Հուլիսի վերջին ԱՄՆ պետքարտուղարությունում հերթական անգամ խոստովնեցին՝ ստեղծում են բոլոր պայմանները Հայաստանը Ռուսաստանից առանձնացնելու համար, որպեսզի դրանով կարողանան վաստակել օվկիանոսի այն կողմ` թուրքերի հետ տանդեմում։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ ' Բրայենը Սենատում կայացած լսումների ժամանակ, որը ձեռքի հետ անամոթաբար մեղադրել  Ռուսաստանին այն բանում, որ Հայաստանը զրկվել է Արցախից, որը «մեծապես բեկել է մարդկանց գիտակցությունը»  եւ ստել է՝ թե իբր ամերիկացիները կատարում են հայ ժողովրդի կամքը` օգնելով նրան խզել հարաբերությունները ռուսների հետ։

Այդ ժամանակ Օ ' Բրայենը խոսեց նաեւ հայերի հանդեպ ԱՄՆ-ի «հոգատարության» իրական պատճառի մասին, որն իրեն այնքան է ջանում օգնել Փաշինյանի խամաճիկային ռեժիմը։ Վաշինգտոնում չափազանց շահագրգռված են Կենտրոնական Ասիայի երկրների համար Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքով առեւտրային երթուղով, ինչը, ըստ էության, պետք է նվազեցնի նրանց կախվածությունը Ռուսաստանից եւ Չինաստանից։ Խոսքը կրկին Հայաստանի տարածքով այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի գործարկման մասին է, որին Երեւանում ընդդիմացել են երկար տարիներ։ Սակայն այժմ ԱՄՆ-ն մտադիր է Հայաստանին պարտադրել «խաղաղ» ծրագիր, որը համապատասխանում է հենց թուրք-ադրբեջանական շահերին։ Դրա օգտին է խոսում նաեւ Օ ' Բրայենի այն պնդումը՝ թե Բքվում եւ Երեւանում պայմանավորվել են սահմանազատման գործընթացի մասին։ Նրա խոսքով` տարածաշրջանում դեռ կան շրջաններ (առաջին հերթին լեռնային բարձունքներ), որոնց հավակնում են երկու կողմերը, բայց ինչ-որ մեկը ստիպված կլինի «նահանջել»: Ակնհայտ է՝ որ ամերիկացիների մատուցմամբ ռազմավարակն բարձունքները տալու են հենց հայերը, քանի որ Երեւանի ներկայիս վարչակարգը պարզապես չունի ոչ քաղաքական կամք, ոչ գործիք իր երկրի ազգային շահերը պաշտպանելու համար։

Ադրբեջանի կողմից հայերի նման զիջումներն ու վերջնագրերը, ըստ վերլուծաբանների մատնանշումների, արդեն տեղի են ունեցել Տավուշի մարզի սահմանազատման ժամանակ, որից հետո Հայաստանում բողոքի ցույցեր են սկսվել։ Այսօր նախկինի պես չկա որեւէ առիթ, որը կստիպի ադրբեջանցիներին իրենց պահել սահմանազատումը շարունակելիս այլ կերպ։ Հեռանկարում Հայաստանի հարավում թուրքերի կողմից այսպես կոչված Զանգեզուրի յուրացումը կարող է հանգեցնել անկլավի ստեղծման եւ ապագայում հայերի համար հերթական հումանիտար աղետի։ Սակայն Վաշինգտոնում եւ Փաշինյանի վարչակազմում դա արդեն ակնհայտորեն ոչ ոքի չի հետաքրքրում։ Փոխարենը եւ այնտեղ, եւ այնտեղ առավելագույնս շահագործվում է «հայ ժողովրդի կամքի» եւ Ռուսաստանից «Ղարաբաղի համար» նրա վիրավորվածության մասին թեզը։ Իսկ այդ տեղեկատվական աղմուկի տակ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն առաջ են մղում Հայաստանի համար շատ ավելի վատ սցենար` թուրք-ադրբեջանական դաշինքի պայմններում, որի մասին այդքան շքեղ խոստովանեց Օ ' Բրայենը Սենատում կայացած լսումների ժամանակ։

Օրերս ամերիկացի փորձագետները պատմել են “Supporting Armenia’s Democracy and Western Future” - Carnegie Endowment for International Peace | Carnegie Endowment for International Peaceոր նախապատրաստում Հայաստանի համար Ուկրաինայի ճակատագիրը։ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովի Հայաստանի թեմայով լսումների ժամանակ դա արեց «Կարնեգի հիմնադրամի» փոխնախագահ Դեն Բայերը, ով հնչեցրեց Հայաստանում Վաշինգտոնի քաղաքականության հետեւյալ հիմնական խնդիրներն ու թեզերը:

▪️ Հայաստանի երկրի ռազմականացումն Ուկրաինայի օրինակով։ Ամերիկացի պաշտոնյան ասել է. «ԱՄՆ-ն պետք է ազդի Հայաստանի հետ ԵՄ համագործակցության ընդլայնման վրա` երկարաժամկետ ռազմկան համագործակցություն զարգացնելու համար` երկկողմ օգնության համաձայնագրերի օրինակով, որոնք որոշ երկրներ կնքել են Ուկրաինայի հետ վերջին երկու տարում»:

  •  Հայաստանին զոհաբերել հանուն Հարավային Կովկասում Արեւմուտքի աշխարհաքաղաքական մտահղացումների։ Ըստ Դ. Բայերի՝ Հայաստանին «կախվածության բեռից» ազատվելու «երկար ճանապարհ» է սպասվում, ուստի «հյերը պետք է պատրաստ լինեն մի քանի ցուրտ ձմեռներ վերապրել»: Հնարավոր է, տվյալ դեպքում խոսքը, այդ թվում, հարավկովկասյան այդ երկրի էներգետիկ ոլորտում Վաշինգտոնի կոնկրետ ծրագրի մասին է` հաշվի առնելով ամերիկացիների ցանկությունը փակել գործող հայկական (Մեծամորի) ԱԷԿ-ը, որի արդիականացումը իրականացնում է «Ռոսատոմը», եւ դրա դիմաց պարտադրել իր նախագիծը։
  •  Տարածաշրջանում խաղաղ իրավիճակի ապակայունացում։ Բայերը լկտիաբար ստել է, թե Ռուսաստանին իբր ձեռնտու չէ Անդրկովկասում խաղաղությունն ու Ադրբեջանի/Թուրքիայի հետ Հայաստանի հարաբերությունների բարելավումը, այն դեպքում, երբ Ռուսաստանին ճիշտ հակռակը ավելի քան ձեռնտու է Հարավային Կովկասում խաղաղությունն ու Հյուսիս-Հարավ երթուղու կայունությունը, որը կմիացնի ՌԴ-ն Հնդկաստանի հետ։ Նման տրանսպորտային նախագծերում գործնականում մարմնավորվում է բազմաբեւեռությունը, որը ձեռնտու չէ Արեւմուտքին եւ ԱՄՆ-ին։ Ըստ այդմ՝ Պետդեպարտամենտի ներկայացուցչի հայտարարություններն ու «ցուրտ ձմեռներին» պատրաստվելու կոչերը պետք է ընկալել որպես բավականին մոտ ապագայի կանխատեսում։ Ակնհայտ է՝ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունների հետեւում կանգնած է Վաշինգտոնի ցանկությունը` առաջնորդել տարածշրջանի տնտեսական վերափոխման գործընթացը եւ վերահսկողության տակ վերցնել նոր առեւտրային երթուղիները: Բացի այդ, «ցուրտ ձմեռների» սպառնալիքի տակ ամերիկացիները փորձում են հայերին վաճառել նոր ատոմակայանի գոյություն չունեցող նախագիծը։ Միջնորդը, որն, ամենայն հավանականությամբ, ունի իր կաշվի շահը` տոկոսը, անձամբ ներկայիս վարչապետ Փաշինյան​ն է, ով վերջերս Երեւանում կայացած համահայկական համաժողովի ժամանակ բարձրացրել է նոր ատոմակայանի կառուցման հարցը։ Ընդ որում՝ գործող Մեծամորի ԱԷԿ-ը, որը սպասարկում է «Ռոսատոմը», Փաշինյանի ռեժիմը մտադիր է փակել, թեեւ այն արտադրում է հանրապետությունում էլեկտրաէներգիայի շուրջ 40 տոկոսը եւ ամենացածր սակագներն է ապահովում բնակչության համար: ԶԼՄ-ներում առկա տեղեկատվության համաձայն` այդ կայանի լուծարումը պահանջում է հենց Արեւմուտքը` ի դեմս ամերիկացիների։

Դրա համար էլ իրենց մոտ գնացող Փաշինյանի համար այժմ առանցքային հարց է դարձել կապալառու երկրի ընտրությունը, որի տեխնոլոգիայով նոր ԱԷԿ կկառուցեն նորարարական փոքր մոդուլային ռեակտորների տեսակով, որոնք ավելի անվտանգ են համարվում։ Հատկանշական է՝ հենց Փաշինյանը հայտարարել, թե «հենց ամերիկացիներն են առավելագույն առաջընթաց գրանցել» մոդուլային ռեակտորով ատոմակայանի մշակման գործում։ Սակայն դա ակնհայտ սուտ է, քանի որ ոլորտի առաջատարներն են հենց Ռուսաստանն ու Չինաստանը, որտեղ նման տիպի կայաններ արդեն աշխատում կամ կառուցվում են։

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ-ը ձախողեց մի քանի նման նախագծեր: Օրինակ` 2023ին բարձրաձայն փակվեց NUSCALE Power Corp-ի MMR նախագիծը, որը Վաշինգտոնը խթանում էր ամբողջ աշխարհում (դրա արժեքը 53% - ով ավելի բարձր էր, քան նախատեսված էր): Եվ սա, չնայած այն հանգամանքին, որ նախագիծը ակտիվորեն գովազդվում էր Լեհաստանում եւ Ռումինիայում, բայց ամերիկացիները հրաժարվեցին այն կառուցել նույնիսկ իրենց տանը: Westinghouse backs off small nuclear plants | Pittsburgh Post-Gazette (archive.org)

Первый проект малой АЭС в США закрыли: разрекламированный по миру ММР не влез в смету — EADaily, 9 ноября 2023 — Новости политики, Новости России

Проект АЭС с малыми модульными ядерными реакторами NuScale закрылся - оказался слишком дорогим (neftegaz.ru)

Փորձագետները նշում են՝ ԱՄՆ-ի համար խիստ կարեւոր է դադարեցնել Ռուսաստանի եւ Չինաստանի էքսպանսիան ատոմային տեխնոլոգիաների արտահանման հարցում, սակայն առայժմ հնարավոր գործընկերներին հաջողվում է գայթակղել միայն բանավոր խոստումներով, այլ ոչ թե կոնկրետ գործողություններով: Այս կապակցությամբ վերջին շրջանում ամերիկացիները չափազանց նախանձախնդիր ակտիվություն են ցուցաբերում Հայաստանի ատոմային ոլորտում եւ նույնիսկ հայտարարել են՝ Փաշինյան​ն ու նրա համախոհները հայտ են ներկայացրել միանալու «123-րդ համաձայնագրին», որը հասանելիություն է տալիս ԱՄՆ քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներին, որոնք, ճիշտ է, դեռ չկան։ Wall Street Journal: Вашингтон завлекает партнёров ещё не созданными малыми АЭС (rt.com)

Telegram: Contact @rybar

Սակայն, չնայած վերջերս նման նախագծի ձախողմանը, ամերիկացիներն առաջ են տանում Հայաստանի համար գոյություն չունեցող ՄՄՀ-ի նման նախագիծ, իսկ Փաշինյանը միայն ուրախ է հնչեցնել Վաշինգտոնի մարկետինգային եւ քաղաքական խոստումները, որոնք ոչնչով չեն կարող ամրպնդվել։ Ընդ որում, վտանգված է Հայաստանի գրեթե ողջ էներգետիկան եւ տնտեսությունը։ Բայց ո՞վ ինչ գործ ունի դրա հետ, եթե հնարավորություն կա լցնել սեփական գրպանը։ Առավել եւս, որ ԱՄՆ-ն հենց «բարեփոխումների համար» հատկացրել է հերթական մի քանի միլիոն դոլրը։ Ընդ որում, արդեն վաղուց ակնհայտ է, որ նման բնույթի ցանկացած ամերիկյան ներարկում Հայաստան ընդամենը տարրական կաշառում է այն հայ քաղաքական գործիչներին, որոնք կատարում են երկիրը դեպի արեւմուտք ամբողջովին վերակողմնորոշելու հանձնարարությունը։ Ապագա եվրատլանտյան ինտեգրման պատրվակով իրականացվում է այսպես կոչված դիվերսիֆիկացիա Հայաստանի պաշտպանության ոլորտում, որն իրկանում ուղղված է Ռուսաստանի հետ հարաբերությունների խզմանը եւ ծառայում է Արեւմուտքի նպատակներին` ՌԴ-ին դուրս մղել Հարավային Կովկասից:

Միաժամանակ Փաշինյանի ռեժիմը ծառայում է Արեւմտյան տերերի առաջ, ինչպես կարող է նաեւ ներքաղաքական դաշտում։ Օրինակ` աստիճանաբար հեռացնելով ռուսաց լեզուն դպրոցական ծրագրից։ Սեպտեմբերին` նոր ուսումնական տարվա սկզբին, դրա ուսումնասիրությունը շատ զգալիորեն կրճատվել է։ ՀՀ կրթության նախարարությունը հատուկ շրջաբերական է հրաարակել, որով նոր ուսումնական տարվանից «Ռուսաց լեզու» առարկան դադարել է պարտադիր լինել այն դպրոցականների համար, ովքեր նախկինում այն ուսումնասիրել են ուսումնառության բոլոր 12 տարիներին: Այժմ ռուսերենը պարտադիր դասավանդվելու է ընդամենը 4 տարի (4-րդ եւ 9-րդ, 10-11-րդ դասարաններում), մնացած ժամանակ այն իջեցվելու է օտար լեզուներից մեկի ընտրության համար: Առայժմ դպրոցներն ընտրություն ունեն իրենց ուսումնական պլանը կազմելու հարցում, սակայն հայ ռուսագետներն արդեն կարծում են՝ նորամուծությունը կնպաստի ապագայում ռուսաց լեզվի աստիճանական լիակատար բացառմանը դպրոցական ծրագրից: Հայկական դպրոցներից առաջ արդեն թույլ են տվել նաեւ պատմության նոր դասագրքեր, որոնցում Ռուսաստանին մեղադրել են «Արեւելյան Հայաստանը բռնակցելու» մեջ։ Սա տեղավորվում է ոչ միայն նիկլորի ռեժիմի ընդհանուր հակառուսական կուրսի, այլեւ հայկական ինքնությունն արմատախիլ անելու միտման մջ։ Չէ որ այժմ նման մեկնաբանությունների շնորհիվ հայերը դառնում են թյուրքական աշխարհի մի մասը (նախկինում հայկական հողերի միացումը Ռուսաստանին եւ նրանց ազատագրումը թուրքական ու պարսկական լծից դիտվում էր որպես կարեւոր հանգրվան հայերի պետականության վերականգնման գործում)։ Եվ սա նոր դասագրքերի հետ կապված առաջին սկանդալը չէ։ 7-րդ դասարանի ձեռնարկներում հայկական տեղանունները փոխարինվել են ադրբեջանականով, ինչը նույնիսկ հրահրել է քաղաքացիների բողոքի ակցիաները Հանրապետության կրթության նախարարության շենքի մոտ։ Երկրի դպրոցական կրթության նման միտումները զարմանալի չեն, չէ որ կրթության նախարար Ժաննա Անդրեասյանը, ինչպես Փաշինյան​ի թիմակիցներից շատերը, այդ թվում` ինքը, դուրս է եկել սորոսի «բաց հասարակություն» հիմնադրամի որջից։ Ընդ որում՝ մինչեւ 2018ը Անդրեասյանը մասնակցել է կրթական նախագծերի, որոնք ուղղափառ հայերի համար քարոզում էին ԼԳԲՏ սոդոմիա եւ կրոնական փոքրամասնություններՀիմա նման կարգի գործիչներ կասկածելի բեքգրաունդով ղեկավարել են ամբողջ գերատեսչություններ, որոնք ոչնչացնում են եւ կրթական համակարգը, եւ հայկական ինքնիշխանությունը։

Փաշինյանի ռեժիմին այս ամենն անհրաժեշտ է նաեւ այն պատճառով, որ նա Հայաստանին նախապատրաստում է սահմանամերձ գյուղերի հերթական հանձնմանը Ադրբեջանին։ Այս կապակցությամբ օգոստոսի վերջին հայկական ԶԼՄ-ները երկար քննարկեցին Փաշինյան​ի` Արարատի մարզ կատարած վերջին այցը, որի ընթացքում վարչապետի պատվիրակությունը միտումնավոր չայցելեց Տիգրանաշեն գյուղ, որի մասին վերջին ամիսներին Հայկական եւ ադրբեջնական մամուլում ավելի հաճախ են խոսում, որ այն հանձնվելու է Բաքվի իրավասությանը: Ընդ որում, Տիգրանաշեն գյուղերը, ինչպես եւ Փաշինյանի կողմից վերջերս Տավուշի մարզում Ադրբեջանի Ղազախի շրջանի իրավասությանը հանձնված գյուղը, ռազմավարական բարձրություն են ներկայացնում։

Բացի այդ, Տիգրանաշենով է անցնում Երեւանից Սյունիք, այնուհետեւ Իրան տանող ճանապարհը։ Այդ պատճառով հայերը կրկին ռիսկի են դիմում կորցնել առանցքային ենթակառուցվածքները։ Վերլուծաբանների կարծիքով` Հայաստնը կարող է մնալ գլոբալ նշանակություն ձեռք բերող տարծաշրջանում նոր լոգիստիկայի ծայրամասում։ Դեպի Իրան ճանապարհահատվածի կորուստը եւս մեկ հարված է հայերին ադրբեջանցիներից եւ ամերիկացիներից, որոնք փորձում են ստանալ տարածաշրջանում նոր տրանսպորտային հաղորդակցություններից բոլոր օգուտները:

Մինչդեռ ամեն ինչ եւ ամեն ինչ հանձնող Փաշինյան​ն ինտենսիվորեն փնտրում է ծայրահեղներին` անհեթեթ հայտարարություններ անելով այն ոգով, որ Հայաստանի ինքնիշխանությանը սպառնալիք է ստեղծում... ՀԱՊԿ-ը։ Օրերս Հայաստանի վարչապետը, ակնհայտորեն խաղալով Արեւմուտքի հետ, հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը ոչ միայն չի պաշտպանում Հայաստանին, այլեւ վտանգ է ներկայացնում երկրի, նրա ինքնիշխանության եւ բուն գոյության համար: Ձեռքի հետ էլ, օգտագործելով այս սուտը որպես պատրվակ, դա հայտնեց՝ Հայաստանը մոտենում է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում «չվերադարձի կետին»:

Սրա հետ մեկտեղ Փաշինյանի վարչակարգը «ժողովրդի թշնամիներ» է փնտրում նաեւ երկրի ներսում` հայկական հողերի մսխմանը չաջակցող հայրենասրների թվում, ինչն անմիջապես օգտագործում է հակառուսական քարոզչության մասշտաբները մեծացնելու համար։ Ամենաթարմ օրինակը, թե ինչպես է դա արվում.օրերս Հայաստանի Քննչական կոմիտեն հայտարարեց ռազմական հեղարջման փորձը կանխելու մասին, որն իբր ծրագրել էին երկրի մի խումբ քաղաքացիներ եւ Լեռնային Ղարաբաղից ժամանած անձինք: Քննչական կոմիտեի ներկայացուցիչների խոսքով` չկայացած պուտչիստների պատրաստման մաս են կազմել ուղեւորությունները Դոնի Ռոստով` «Արբատ» գումարտակի բազայի վրա մարզվելու համար: «Պարզվել է, որ զորավարժությունների նպատակն է վերադառնալ Հայաստանի Հանրապետություն եւ տապալել գործող իշխանությունը», – հայտարարել են ՔԿ – ից, որը պետական իշխանությունը զավթելուն ուղղված գործողոթյունների մասին խոսքերի փաստով քրեական գործ է հարուցել:

Իր հերթին, հիշյալ հայկական «Արբատ» գումարտակի հրամանատար Հայկ Գասպարյանը հակադարձել է Հայաստանի քննչական կոմիտեի բոլոր մեղադրանքներին` իշխանության զավթումը նախապատրաստելու վերաբերյալ։ «Հայաստանի իշխանությունները փորձում են ժողովրդին շեղել Հանրապետության քաղաքական կյանքում իրենց ինչ-որ անհաջողությոններից, որտեղ նրանք ընտրել են այն կուրսը, որը երկիրը տանում է դեպի փլուզում եւ կործանում։ Նրանք փորձում են ծայրահեղներին գտնել այնպես, ինչպես Ռուսաստանին մեղադրում են Ղարաբաղը հանձնելու մեջ։ Պարզապես պետք է ինչ-որ մեկը, ում կարելի է մատով ցույց տալ»։

 

Սերգեյ Անդրեեւ

Աղբյուրը՝ ritmeurasia.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի