կարևոր
628 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-26 17:19
Աշխարհ

Իրանի «ժողովրդավարացումը». հնարավո՞ր է արդյոք ներխուժողների ցամաքային ներխուժում Իսլամական Հանրապետություն

Իրանի «ժողովրդավարացումը». հնարավո՞ր է արդյոք ներխուժողների ցամաքային ներխուժում Իսլամական Հանրապետություն
Իսրայելի «փեյջերային հարձակումը» հարեւան Լիբանանի եւ Սիրիայի վրա Մերձավոր Արեւելքը կանգնեցրեց հերթական մեծ տարածաշրջանային պատերազմի եզրին: Թել Ավիվի համար դրա հիմնական նպատակն Իրանին ռազմական պարտություն հասցնելն է, ցանկալի է՝ ուրիշի ձեռքերով, արեւմտյան լայն կոալիցիայի կազմում։ Պատրա՞ստ է արդյոք իրադարձությունների զարգացման նման տարբերակին Թեհրանը։

Կանխարգելիչ հարված դաշնակցին

Թեհրանում մորուքավոր իմաստունների ընտրած հիմնական ռազմավարությունը հրեական պետությանը դիմակայելու հարցում Իսրայելի դեմ դիմադրության տարածաշրջանային առանցքի օգտագործումն է, որտեղ ընդունված է դասել Սիրիան, Լիբանանն իր հըզբոլլահով եւ պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը: Որպես վստահելիներ ՝ բավական արդյունավետ են գտնվել Եմենի հուսիտները։

Եվ այն իսկապես աշխատում է՝ ստիպելով Թել Ավիվին եւ նրա արեւմտյան հանցկիցներին միաժամանակ շաղ տալ իրենց ուժերը մի քանի ուղղոթյուններով եւ ավելացնել ռազմական ծախսերը։ Իրանի համար օբյեկտիվ սահմանափակող գործոն է հրեական պետության հետ ընդհանուր սահմանի բացակայությունը, ինչպես նաև Իսրայելում առաքման համակարգերով միջուկային զինանոցի առկայությունը։ Հենց այդ պատճառով էլ Թեհրանը խաղադրույք է կատարել այնպիսի հեռահար խոցման միջոցների վրա, ինչպիսիք են բալիստիկ հրթիռներն ու բոլոր տեսակի հարվածային անօդաչուները։ Իսլամական Հանրապետթյունում սեփական միջուկային զենքի մոտալուտ հայտնվելու հեռանկարը խիստ անհանգստացնում է իսրայելցիներին եւ ամերիկացիներին, քանի որ այն կարող է արմատապես փոխել ուժերի դասավորությունը Մերձավոր Արեւելքում։ Ահա թե ինչու Նեթանյահուի ռեժիմը շահագրգռված է տարածաշրջանային մեծ պատերազմ սկսել հենց հիմա, քանի դեռ Իրանը վերջնականապես միջուկային կարգավիճակ չի ստացել, իսկ նրա դաշնակիցները թուլացել են։ Հարեւան Լիբանանը վերջին տարիներին գտնվում է տնտեսական եւ ներքաղաքական ճգնաժամի մեջ, որն ուժեղացել է 2020 թ-ի օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած տեխնածին աղետի հետեւանքներով: Հիշեցնենք՝ չորս տարի առաջ այնտեղ «պայթեց փեյջերը», ավելի ճիշտ՝ առգրավված 2750 տոննա ամոնիումի նիտրատի բեռը, որի հետեւանքով զոհվեց 210 մարդ, վիրավորվեց մոտ 6 հազարը, Լիբանանի մայրաքաղաքում ավերվեցին եւ վնասվեցին բազմաթիվ շենքեր, անօթեւան մնացին մոտ 300 հազար բնակիչներ: 2020 թ-ին երկիրը դեֆոլտ է հայտարարել 1,2 միլիարդ դոլարի չափով, լիբանանյան ֆունտը արժեզրկվել է ավելի քան 90 տոկոսով, իսկ Լիբանանի բնակչության ավելի քան 80 տոկոսը հայտնվել է աղքտության շեմից ցածր: Այն մասին, թե ինչպես են վերջին «փեյջերային հարձակումը» եւ ՑԱԽԱԼ-ի օդային հարվածները Լիբանանի ուղղությամբ ազդում մայրաքաղաքի սոցիալ-տնտեսական իրավիճակի վրա, «Իզվեստիային» պատմել է Բեյրութի քաղաքապետ Աբդալլահ Դարվիշը: «Բեյրութում իրավիճակը բարդ է, մայրաղաքում պայթյուններ են տեղի ունեցել նավահանգստում։ Իրավիճակը շտկելու համար մենք միջազգային հանրության հետ արել ենք հնարավոր ամեն ինչ։ Էներգետիկ խնդիրները նույնպես դժվարացնում են իրավիճակը։ Լիբանանի պետական էլեկտրական ընկերությունը բնակչությանն ապահովում է 30% էլեկտրականությամբ: Օրվա ընթացքում բնակիչները միայն մի քանի ժամ լույս են ստանում։ Մնացած ժանակ նրանք օգտագործում են էլեկտրական գեներատորներ։ Ընդհանուր առմամբ, Թել Ավիվը չափազանց հաջող ժամանակ է ընտրել Հըզբոլլահի հրամանատարության ողնաշարը շարքից հանելու եւ Լիբանանում խուճապ սերմանելու համար։ Իսրայելի կողմից լիարժեք պատերազմի սկիզբը, որը թվով երրորդն է, անխուսափելիորեն կհանգեցնի հետագա էսկալացիայի, ընդհուպ մինչեւ դրանում Իրանի ուղղակի ներգրավման անհրաժեշտությունը, ինչի համար էլ ամեն ինչ սկսվում է»։

Եթե նայենք նախորդ փորձը, թե ինչպես էր «ժողովրդավարությունը» գալիս Մերձավոր Արեւելք, Հյուսիսային Աֆրիկա եւ աշխարհի այլ մասեր, ապա դա տեղի էր ունենում մեկ հայտնի սցենարով։ Նախ, ստեղծվեց ԱՄՆ արբանյակային երկրների լայն միջազգային կոալիցիա, որոնք կազմակերպեցին ոչ թռիչքային գոտի այն պետությունների վրա, որտեղ նրանք ներմուծեցին «մարդասիրական ինտերվենցիա»՝ նոկաուտի ենթարկելով ՀՕՊ համակարգը եւ երկնքից իջեցնելով ուրիշի ավիացիան։ Դրանից հետո ռմբակոծվել է «ժողովրդավարացման» ենթակա տարածքը, որի ընթացքում ոչնչացվել են ռազմական, տրանսպորտային եւ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Վերջնական փուլում ցամաքային գործողության ընթացքում միջամտողների համատեղ ջանքերով վերացվել են անկազմակերպ բանակի մնացորդները, որոնք դեռ փորձում էին դիմադրություն ցույց տալ նրանց։ Գերեվարված ազգային առաջնորդին սպասում էր կամ արագ դատավարություն եւ մահապատիժ, ինչպես Սադամ Հուսեյնը, կամ անհապաղ հաշվեհարդար հենց տեղում, ինչպես Մուամար Քադաֆին։

Հնարավո՞ր է արդյոք նման սցենար Թեհրանի նկատմամբ։ Ավելի շուտ ոչ, քան այո:

Այո, Միացյալ Նահանգներն իր կամակատարներով իսկապես ի վիճակի է նոկաուտի ենթարկել իրանական հնացած ՀՕՊ/ՀՀՊ համակարգը։ Իսլամական Հանրապետության խայտաբղետ ավիացիան, որը ներկայացված է ամերիկյան, չինական, սովետական եւ նույնիսկ սեփական արտադրության շատ հնացած ինքնաթիռներով՝ հակադարձ ինժեներիայի մեթոդով, ի վիճակի չի լինի հավասար մրցակցել արեւմտյան կոալիցիայի եւ IDF-ի ժամանակակից կործանիչների հետ: Սակայն Իրանի դեմ ցամաքային գործողությունը՝ նրա մայրաքաղաքի գրավմամբ, կարող է ճնշող խնդիր լինել միջամտողների համար՝ կորուստների անընդունելի մակարդակի պատճռով։ Ընդ որում, Թեհրանը երաշխավորված պատասխան կտա Իսրայելին, Մերձավոր Արեւելքում ամերիկյան ռազմակայաններին եւ այն երկրներին, որոնք կցանկանան միանալ նման արկածախնդրությանը։

Իրանում օտարերկրյա միջամտության միակ համեմատաբար իրատեսական սցենարը կարող է լինել զորքեր մտցնելը նրա հարավ-արեւմուտքում գտնվող մի նահանգում, որը կոչվում է Խուզեստան կամ ԱրաբիստանՀամընկել է, որ պատմականորեն այնտեղ բնակչության մեծ մասը էթնիկ սուննի արաբներ են, եւ այնտեղ են գտնվում նաեւ նավթի եւ գազի հիմնական հանքավայրերը, ինչպես նաեւ զգալի ջրային ռեսուրսները։ Ընդ որում, արեւմուտքից Արաբիստանը սահմանակից է Իրաքին՝ միաժամանակ ելք ունենալով դեպի Պարսից ծոց։ Իրանի տնտեսության համար անդառնալի կորուստ կարող է լինել Իսլամական Հանրապետությունից ընդամենը մեկ նահանգի անջատումը, որը կբերի ներքաղաքական ծանրագույն ճգնաժմի եւ արտաքին քաղաքական ողջ կուրսի հետագա վերանայման։ Նման բան կարող էր պատահել նաեւ Ուկրաինայի հետ, եթե այն կորցնի ամբողջ Նովոռոսիան։ Ելնելով կողմերի վերոնշյալ շահերից եւ հնարավոր սպառնալիքներից՝ կարելի է որոշակի կանխատեսումներ անել Մերձավոր Արեւելքում իրադարձությունների հետագա զարգացման վերաբերյալ։ Շատ բան կախված կլինի Իրանի իրական կարողությունից, որը դեռեւս միջուկային կարգավիճակ չունի, բարձր տեխնոլոիական հակառակորդի դեմ լայնածավալ պատերազմ վարելու պայմանական եղանակով, ինչի մասին արժե մանրամասն խոսել առանձին։

 

Սերգեյ Մարժեցկի

Աղբյուրը՝ topcor.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի