|
Փոխարժեքներ
27 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.07 |
| EUR | ⚊ | € 441.47 |
| RUB | ⚊ | ₽ 4.855 |
| GBP | ⚊ | £ 503.97 |
| GEL | ⚊ | ₾ 141.14 |
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Հնարավո՞ր է արդյոք սիրել Արցախը և միաժամանակ աջակցել Արցախն ատողին:
Հնարավո՞ր է հերոս համարել Նժդեհին, Մոնթեին, Ավոյին... և ընդունել նրանց գործն ուրացողին:
Հնարավո՞ր է պետությունն ու պետականությունն համարել բարձրագույն արժեք,բայց սատարել այդ արժեքներին ամենամեծ վնաս հասցրած անձին:
Երկար շարունակելի անտրամաբանությունների շղթա, կոգնիտիվ դիսոնանս:
Կարծում եմ, պատասխանն ակնհայտ է: Այդպիսի վարքագիծ դրսևորողներն առվազն կեղծ են:
Հազարամյակների հայոց պատմության ընթացքում առաջին անգամ Արցախը մնալու է առանց հայ՝ մեկ հայի «շնորհիվ» և հազարավոր հայերի լուռ համաձայնությամբ»: