կարևոր
793 դիտում, 1 ամիս առաջ - 2024-09-25 16:25
Հասարակություն

Սլովենիայի ու Լիտվայի հյուպատոսությունների մուտքի մոտ, բացեբաց թմրանյութի «օֆերտա» են անում. Մելիքյան

Սլովենիայի ու Լիտվայի հյուպատոսությունների մուտքի մոտ, բացեբաց թմրանյութի «օֆերտա» են անում. Մելիքյան

Քաղաքի կենտրոնում՝ Փարպեցու փողոցի վրա, Սլովենիայի ու Լիտվայի հյուպատոսությունների մուտքի մոտ, բացեբաց թմրանյութի «օֆերտա» են անում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուբեն Մելիքյանը:

«Թե բա՝ պետություն, պետություն…

Քաղաքի կենտրոնում՝ Փարպեցու փողոցի վրա, Սլովենիայի ու Լիտվայի հյուպատոսությունների մուտքի մոտ, բացեբաց թմրանյութի «օֆերտա» են անում, ու ոչ մեկի տանձին չի. իրավապահները զբաղված են Էրդողանի ծառայի դեմ պայքարողների դեմ պայքարելով, քպ-ականներն էլ երևի տակից խրախուսում են էս այլանդակությունը։

ՀԳ. Չիմացողների համար ասեմ, որ էս թազա ջահելների ժարգոնով «420» նշանակում է «թմրանյութ»,- նշել է նա: