Փոխարժեքներ
23 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
ԱՀ Ազգային Ժողովի նախաձեռնությամբ, այսօր՝ օգոստոսի 28-ին, Արցախի ժողովրդի հավաքական հայրենադարձության և հիմնարար այլ իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամները հանդիպում են ունեցել Արցախի Խորհրդարանի պատգամավորների հետ: Հանդիպմանը մասնակցել են հանձնախմբի աշխատանքները համակարգող, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, անդամներ՝ ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, քաղաքագետ Կարեն Բեքարյանը, ներկա է եղել նաեւ ԱՀ ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանը:
Հանձնախմբի ընդհանուր կատարած աշխատանքների մասին զեկույց է ներկայացրել աշխատանքները համակարգող, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Կարեն Բեքարյանը ներկայացրել է քարոզչական դաշտում ծավալվող աշխատանքները եւ կարեւորել Արցախի հարցը վառ պահելու անհրաժեշտությունը:
Գեղամ Ստեփանյանը պատգամավորներին մանրամասներ է ներկայացրել միջազգային ասպարեզում ՀՅԴ Հայ Դատի գրասենյակների եւ այլ կառույցների հետ համագործակցության, մարդու իրավունքների եւ Արցախի հարցերով արտասահմանում կայանալիք առաջիկա հանդիպումների եւ միջոցառումների մասին:
Արցախի Խորհրդարանի պատգամավորներն իրենց հարցերն են ուղղել եւ առաջարկներ ներկայացրել հանձնախմբի առաջիկա գործունեության կապակցությամբ:
Ապառաժ