կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-06-27 16:16
Քաղաքական

Մեր երկրի ճանապարհներն անմխիթար վիճակում են. պատգամավորներն անհանգստացած են

Մեր երկրի ճանապարհներն անմխիթար վիճակում են. պատգամավորներն անհանգստացած են

Այսօր խորհրդարանում «Հայաստանի Հանրապետության 2016 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության ժամանակ Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանը մտահոգություն հայտնեց, որ յուրաքանչյուր երկրի այցեքարտը ճանապարհներն են, իսկ մեր երկրի ճանապարհներն անմխիթար վիճակում են:

«Ի՞նչ ենք մենք նախատեսում, որ կարճ ժամանակահատվածում ունենանք որակյալ ճանապարհներ»,- տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Գագիկ Գրիգորյանից հետաքրքրվեց Հարությունյանը:

Փոխնախարարն ասաց, որ շինարարություն իրականացնում են այն չափով, որքան բյուջեն թույլատրում է: Նա նշեց, որ այս պահի դրությամբ կան մի շարք պայմանագրեր, հյուսիսային շրջանում է նախատեսվում նաև ճանապարհների վերականգնում:

Խոսրով Հարությունյանն արձագանքեց, որ հուսով է` բացի ճանապարհներից, նաև հանգստյան գոտիների, զուգարանների խնդիրը կլուծվի, որպեսզի տուրիստների համար առաջին անհրաժեշտության պայմանները նորմալ լինեն: