Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Լրագրող նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը․
Երևանում ծծմբային գազի պարունակությունը օդում հասել է "ՄԱՀԱՑՈՒ" չափաբաժնի
Շրջակա միջավայրի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը հանցավոր անգործություն է դրսևորում․ օդի աղտոտվածությունը մայրաքաղաքում ծծմբի երկօքսիդով (SO2) գերազանցել է բոլոր թույլատրելի սահմանները, իսկ կոնկրետ գործողություններ չեն արվում։
Ծծմբի երկօքսիդի պարունակության առկայությունը, որը ներկայացված է աղյուսակում, ՀՀ ՇՄ նախարարության ենթակայության տակ գտնվող "Հիդրոօդերևությաբանության և մոնիթորին կենտրոն" ՊՈԱԿ-ի կողմից, ցույց է տալիս, որ Երևան քաղաքը թունավորվում է աղբանոցի այրումի հետևանքում և ավտոմոբիլային տրանսպորտի կողմից։
Մյուս կարևոր պատճառը դա փարթամ սաղարթով ծառերի բացակայությունն է, որոնք ի թիվս ամենի նաև ֆոտոսինթեզի կարևոր բաղադրիչ են։
Պարզ ասած, քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի անգրագետ գործողությունների հետևանք է, երբ բուժելու փոխարեն կտրվեցին իբր հին ու հիվանդ ծառերը (այդ թվում թեղիներ), իսկ դրանց տեղը դրվեցին Երևան քաղաքին ոչ հարմար ծառատեսակներ (այդ թվում թանկ գնով գնված սակուռաներ), որոնք ունեցան ցածր կպչողականություն և չկպան ու չորացան։
Այսինքն մեքենաները շատ են քաղաքում և չունեն հատուկ ֆիլտրեր, որի շնորհիվ քաղաքի օդը չէր թունավորվի, իսկ Սովետաշեն-Նուբարաշենի աղբավայրը դարձել է հիմնական արտանետումների խնդիրը։ Այս աղբանոցի հարցը ոչ մի կերպ չեն լուծում։ Բազմիցս խոստումներ, քննարկումներ, դրամաշնորհներ, իսկ արդյունքը 0:
Կարևոր է հասկանալ, որ ծծմբի (IV) օքսիդը տոքսիկ, այսինքն բավականին վտանգավոր, թունավոր գազ է։
Այս գազի թունավորման նշաններն են՝ հարբուխ, հազ, խռպոտություն, կոկորդի սուր այրոց և յուրահատուկ համ։
Հիշեք, թե դուք նման զգացմունքներ ունեցե՞լ եք և ի՞նչ ախտանիշ է եղել բժշկի կողմից, եթե դիմել եք իհարկե։
Ծծմբի երկօքսիդի ավելի մեծ կոնցենտրացիաների ներշնչման դեպքում թունավորման նշաններն են՝ շնչահեղձություն, խոսքի խանգարվածություն, կլլման դժվարություն, փսխում, հնարավոր է սուր թոքային բորբոքում։
Նման գանգատներով դեպքերը շատացել են, մարդիկ բողոքում են, չեն հասկանում ի՞նչ է կատարվում իրենց հետ, կարծում են վիրուս է, կամ ինչ-որ մի բան այն չեն կերել, խմել և այլն, սակայն ինքնազգացողության վատթարացման ամենահավանական պատճառը հենց ծծմբային գազով թունավորումն է։ Այնինչ որևիցե պատասխանատու ատյանից, այդ թվում ՀՀ Առողջապահության նախարարությունից, ոչ մի բացատրություն մարդկանց չի տրվել։ Առնվազն ալերգոլոգը կասի, որ ալերգիա եք և մի ահագին հակագիստամինային կնշանակեն։
Օդը նման գազերից մաքրելու մի քանի տարբերակ կա, որոնցից իհարկե կարևորը․
1. աղբի անդադար այրումը Նուբարաշենի և այլ մեծ աղբավայրերում հնարավորինս կանխելն է
2. մեքենաներին ֆիլտրեր դնել պարտադրելը
3. կանաչ զոնաներ ավելացնելը (SO2 գազի նկատմամբ կայուն են կաղնին, կեչին, բարդին)
Բայց ո՞րն է արվում։ Ոչ մեկը։ Որովհետև բոլոր ոլորտներում դեմագոգիան ու պոպուլիզմն են տիրում և հանցավոր անգօրծությունը։
«Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյան