Ծծմբային սուր թունավորման պատճառով 15-ամյա տղան մահացել է
Նոյեմբերի 27-ին` ժամը 6.15-ին, հիվանդանոցից ոստիկանության Մեծամորի բաժնում հաղորդում է ստացվել, որ ծծմբային սուր թունավորում ախտորոշմամբ բուժօգնության է դիմել 1999 թ. ծնված Առնակ Հարությունյանը: Պարզվել է, որ տանը ժամը 02.00-ի սահմաններում Ա. Հարությունյանն իրեն վատ է զգացել: Նրան շտապօգնության մեքենայով տեղափոխել են «Մեծամոր» Բ/Կ, որտեղից էլ` Երևանի «Մուրացան» Բ/Կ, սակայն ճանապարհին տղան մահացել է: Դեպքի հանգամանքները պարզվում են: Նախապատրաստվում են նյութեր: