| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
Լրագրող Նարինե Կիրակոսյանը տեսանյութ է տարածել ֆեյսբուքյան իր էջում՝ կից գրառմամբ.
«Որքան հայտնի է, այսպես կոչված՝ «քաղաքային իշխանությունը» որոշում ունի, որի համաձայն, պիտի բնակելի շենքերին մերձակա բոլոր ցանկապատները ոչնչացնի: Ու ոչնչացնում են: Սա կոնկրետ Դավիթաշեն թաղամասում է: Քաքաղի ավինյանական իշխանությունը բռնել ու քարուքանդ է արել Տիգրան Պետրոսյան փողոցի՝ 2-րդ թաղամասի բնակելի շենքերից մեկի դիմաց եղած պերտեզիկները, ավելի շուտ՝ ցանկապատներն են ջարդուխուրդ արել:
Պարտեզներ, որոնք բնակիչները ստեղծել ու ձևավորել են տարիներ շարունակ, կանաչապատել, բաղեղապատել, իրենց դիմաց բացվող տեսարանը գեղեցկացրել, հարդարել: Բայց այս իշխանությունները նման մանիա ունեն, երբ մի գեղեցիկ, տարիներով արված գործ տեսնում են, պիտի պարտադիր ապականեն, քանդեն, ավիրեն»: