Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարծում եմ, որ այս ընդհանուր ավերումների մեջ, որ երկրի «տերերը» որդեգրել են՝ բարոյալքել մեր ժողովրդին, անվանարկել մեր հերոսներին, շատ կարեւոր է, որպեսզի մենք անընդհատ անդրադառնանք մեր հերոսներին: Մեր հոգու վրա պարտք կա, տղերքին պարտք ենք մնացել մի վրեժ ու մի հայրենիք. Yerkir.am-ի հաղորդմամբ` ասաց «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի ռեժիսոր Սամվել Թադեւոսյանը՝ խոսելով այս շարքի մեջ տեղ գտած` ՀՅԴ մարտիկ, 2020 թ. Արցախյան ազատամարտի նահատակ, ավագ լեյտենանտ Հակոբ Ռոստոմյանին նվիրված «ՌՈՍՏ» ֆիլմի մասին:
Նա շեշտեց՝ այն զսպաշապիկը, որ ուզում են հագցնել մեր մարտնչող հոգուն, փառավորապես ձախողելու են: «Այս ֆիլմը հենց դրա մասին է: Հակոբ Ռոստոմյանը պարզ հայ մարդ էր, որը թողեց ամեն ինչ, երկու որդիներին, գնաց` հայրենիքը պաշտպանելու: Ֆիլմը կենսագրական եւ պատերազմական տարեգրություն է»,- մանրամասնեց ռեժիսորը:
«ՌՈՍՏ»-ը «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի 30-րդ ֆիլմն է, որի պրեմիերան տեղի ունեցավ երեկ «Մոսկվա» կինոթատրոնում:
Մանրամասն՝ տեսանյութում
Լ.Ս.
Տե՛ս նաեւ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մենք պետք է պատերազմի բոլոր հերոսներին փառաբանենք. «Խոնարհ հերոսներ» ֆիլմաշարի ռեժիսոր
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ռոստը քաջարի մարդու տեսակ էր, որը մեծացել էր հայրենատեր կուսակիցների մեջ. Սրապիոնյան
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Չկար մի հանձնարարություն, որ Ռոստը տար՝ զինվորներն անվերապահորեն չկատարեին