կարևոր
3619 դիտում, 3 ամիս առաջ - 2024-08-01 15:17
Քաղաքական

Փաշինյանին տանում են Մայր օրենքի հակասահմանադրական փոփոխությունների

Փաշինյանին տանում են Մայր օրենքի հակասահմանադրական փոփոխությունների

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Հադսոնի ինստիտուտում (ԱՄՆ) կայացած առցանց սեմինարի ժամանակ հանդես է եկել ուշագրավ հայտարարությամբ: «Մենք էական առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ խաղաղույթան համաձայնագրի կնքման ուղղությամբ, մենք երբեք այսքան մոտ չենք եղել դրան։ Այժմ երկու երկրները պատմական հնարավորություն ունեն վերջապես փակել թշնամանքի այդ գլուխը, զբաղվել Հարավային Կովկասի տարածաշրջանում իրավիճակի փոփոխությամբ եւ այն դարձնել բարիդրացիության, կայունության եւ խաղաղության վայր», - ասել է Ամիրբեկովը։ «Ադրբեջանը մտադիր է ամեն ինչ անել, որպեսզի արդարացնի ողջ միջազգային հանրության սպասելիքները, ինչպես նաեւ մեկընդմիշտ լուծի այն հարցը, որն ընկած է այդ հակամարտույթան հիմքում, այն է՝ Ադրբեջանի նկատմամբ Հայաստանի տարածքային պահանջների հարցը: Ուստի, հուսով ենք, որ մնացած դժվարութույնները կարճ ժամանակահատվածում պատշաճ կերպով կլուծվեն, եւ որ մենք կկարողանանք հասնել հուսալի, տեւական եւ անշրջելի խաղաղության»: Խոսքը Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի պահանջների մասին է, որպեսզի վերջինս հեռացնի Սահմանադրությունից նախաբանը, որը Ադրբեջանի եւ Թուրքիայի կողմից մեկնաբանվում է որպես տարածքային պահանջներ: Ստացվում է՝ հենց «սահմանադրական հարցն» է մնում գլխավոր խոչընդոտը Բաքվի եւ Երեւանի միջեւ հաշտության պայմանագրի դուրս գալու հետ կապված բանակցություններում։ Ամիրբեկովի խոսքով՝ այդ հարցը կարող է լուծվել մոտ ժամանակներս։ Բայց ե՞րբ:

Դժվար է հասկանալ, թե կոնկրետ ինչի վրա է հիմնված հատուկ հանձնարարությունների վերաբերյալ ԱՀ նախագահի ներկայացուցչի լավատեսությունը։ Հայաստանի գործող Սահմանադրությունը հնարավոր չէ փոխել Փաշինյանի կամ խորհրդարանի մեկ որոշմամբ։ Առավել եւս, որ Մայր օրենքը բխում է Հայաստանի անկախության հռչակագրում ամրագրված սկզբունքներից եւ նպատակներից։ Սահմանադրության մեջ անհրաժեշտ փոփոխություններ կատարելու համար դա պետք է նախաձեռնի համապատասխան հանրաքվե, սակայն ստեղծված պայմաններում դա կապված է ներքաղաքական լուրջ ցնցումների հետ։ Բացի այդ, խնդիրը իրավաքաղաքական հարթության մեջ է, եւ այն պետք է լուծեն հայ իրավաբան-սահմանադրագետները, որպեսզի իրավաբանորեն հայտարարեն Ղարաբաղյան տարածաշրջանի նկատմամբ Հայաստանի հավակնությունների բացակայությունը։

Ավելի վաղ դա հայտարարել էր երկրի նոր հիմնական օրենքի ընդունման անհրաժշտության մասին։ Ըստ հայկական լրատվամիջոցների՝ դա սահմանադրական բարեփոխումների խորհրդին հանձնարարել է մինչեւ 2027 թ-ի հունվար «մշակել զրոյից նոր սահմանադրություն», թեեւ տեղեկություններ կան նաեւ այն մասին, որ խորհուրդն արդեն, կարծես թե, ավարտել է աշխատանքը սահմանադրական փոփոխությունների առաջարկների վրա։ Բայց ընդունել դրանք, ըստ Փաշինյանի, «պետք է ժողովուրդը»՝ նկատի ունենալով, իհարկե, հանրաքվեն։ Բայց, եթե դրա անցկացման մասին հայտարարվի վաղը, ապա դա հանրաքվե կլինի ոչ թե հիմնական օրենքի, այլ Հայաստանի արեւմտամետ արտաքին քաղաքականության վերաբերյալ։ Ուստի, Հայաստանի Սահմանադրությունից նախաբանի դուրսբերումը պարունակում է «ներքաղաքական առճակատման նարատիվ»։

Դա լավ հասկանում են Բաքվում։ Բայց դատելով իրադարձությունների նման ընթացքին նրա արձագանքից՝ տպավորություն է ստեղծվում, որ Ադրբեջանն ունի Փաշինյանի գործողությունների հնարավոր մոդել, որի իրականացմանը դրդում են դրան։ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ռասիմ Մուսաբեկովը կարծում է․ «դա կարող է պահանջել իրեն ենթակա Սահմանադրական դատարանից անվավեր ճանաչել նախաբանը, որպեսզի հնարավորություն ունենա ստորագրել համաձայնագիրը մինչեւ նոր հիմնական օրենքի մշակումը»: Հետաքրքրական է նաեւ Փաշինյանի աջակից, սահմանադրական բարեփոխումների խորհրդում «քաղաքացիական հասարակության» ներկայացուցիչ դանչիկ Իոաննիսյանի խոստովանությունը՝ «նոր սահմանադրության նախապատրաստումը մինչեւ 2026 թ-ի վերջը 2027 հանրաքվեով ավարտելու ներկայիս գործընթացը վերահսկողությունից դուրս է, եւ որեւէ ցուցում չկա, թե խորհուրդը երբ կարող է սկսել աշխատանքը նոր սահմանադրության վրա»:

Եթե այդպես է, ապա Փաշինյանն իսկապես Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու կարեւոր որոշման ընդունման նախօրեին է, կամ նրան բերում են դրա ընդունմանը: Պատահական չէ՝ հունիսի 20-ին ԱՄՆ պետքարտուղար Էնտոնի Բլինկենը հեռախոսով քննարկել է այդ թեման Ալիեւի հետ, ինչից հետո հայտնվել է խոսակցության Բաքվի վարկածը, որում նշվում է Հայաստանի կողմից Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների դադարեցման կարեւորությունը։ Դրանից հետեւում է՝ ԱՄՆ-ն մտադիր չէ սպասել ոչ Հայաստանում կայանալիք հանրաքվեին, ոչ էլ 2026 թ-ի խորհրդարանական ընտրություններին: Բաքվեցի փորձագետ Ռաուֆ Միրկադիրովը դա կապում է այն մտավախությունների հետ, որ «ցանկացած ժամանակ Հայաստանում կարող է տեղի ունենալ իշխանափոխույթուն, եւ այդ ժամանակ կհաջորդի դիմում Սահմանադրական դատարան, որը կորոշի՝ այդ ուղղությամբ Փաշինյանի ստորագրած բոլոր փաստաթղթերը հակասում են Սահմանադրությանը»:

Այս առումով հարց է առաջանում հետագա իրադարձությունների զարգացման միտման բնույթի մասին։ Հազիվ թե Ադրբեջանը Անդրկովկասում ուժերի ձեւավորվող դասավորության դեպքում շարժվի Հայաստանի հետ նոր զինված էսկալացիայի ուղղությամբ։ Առավել եւս, որ նրան հաջողվում է «խաղն» արեւմտյան հարթակներում, որտեղ կարողանում է օրակարգ մտցնել Հայաստանի Սահմանադրության փոփոխության խնդիրը եւ այն դարձնել խաղաղոոթյան ստորագրման իր պահանջը կամ պայմանը։ Նրան մարտավարական նկատառումներով կարող է ձեռնտու լինել նաեւ ԱՄՆ-ի քաղաքականությունը, որն ուղղված է Հայաստանը Ռուսաստանի հետ ավանդաբար ամուր հարաբերություններից կտրելուն։ Պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հայտարարում է․ «ԱՄՆ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության ձգտումը հնարավորինս շուտ ձեռք բերի պայմանավորվածությունների ձեւ»: Նրա խոսքով՝ դա թելադրված է այն բանով, որ «Կենտրոնական Ասիայի աներեւակայելի հարուստ երկրները «պետք է հնարավորություն ստանան» դուրս գալ համաշխարհային շուկաներ Ադրբեջանի եւ Հայաստանի միջոցով եւ նվազեցնեն կախվածությունը Ռուսաստանից եւ Չինաստանից»:

Ճիշտ է՝ Ամիրբեկովը հայտարարել է․ «Բաքվի եւ Երեւանի միջեւ խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետները «դեռեւս տեղին չէ նշել»։ Հիմա մնում է միայն սպասել, թե որտեղ եւ երբ Փաշինյանը կկայացնի Բաքվում եւ Վաշինգտոնում իրենից սպասվող որոշումը։

 

Ստանիսլավ Տարասով

Աղբյուրը՝ iarex.ru

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի