կարևոր
3268 դիտում, 3 ամիս առաջ - 2024-07-25 17:18
Հասարակություն

Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար

Յունիբանկն ու Visa-ն նվիրում են ուղևորություն Թունիս երկու անձի համար

Յունիբանկը և Visa-ն իրականացնում են նոր համատեղ արշավ, որի շրջանակում բանկի  քարտապանների միջև կխաղարկվեն արժեքավոր նվերներ: Արշավի գլխավոր մրցանակն է 7-օրյա ուղևորություն Թունիս երկու անձի համար:

Արշավին կարող են մասնակցել մինչև սեպտեմբերի 30-ը յուրաքանչյուր ամիս Յունիբանկի քարտով` Visa Direct-ի միջոցով արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին 100 ԱՄՆ դոլար կամ եվրո և ավելի գումարի փոխանցումներ կատարած հաճախորդները: Նշված գումարի Visa Direct փոխանցումներ կատարած քարտապանների միջև պատահականության սկզբունքով ամսական կընտրվեն երեք մասնակիցներ, որոնց կհանձնվեն նվերներ: Արշավի ընթացքում 1 000 ԱՄՆ դոլար կամ եվրո և ավելի գումարի Visa Direct փոխանցումներ կատարած քարտապանների միջև պատահականության սկզբունքով կընտրվի մեկ մասնակից, ում կտրամադրվի գլխավոր մրցանակը՝ ուղևորություն Թունիս: 

Visa Direct փոխանցումները հասանելի են Յունիբանկի մոբայլ հավելվածում՝ UNIMobile-ում: Visa Direct-ի միջոցով հաշված րոպեների ընթացքում կարելի է կատարել փոխանցումներ արտասահմանյան բանկերի կողմից թողարկված Visa քարտերին: Փոխանցումը կատարելու համար անհրաժեշտ է նշել միայն ստացողի անուն, ազգանունը և քարտի համարը:

UNIMobile հավելվածը կարելի է ներբեռնել App Store-ից և Google Play-ից։

Արշավի կանոններին և պայմաններին ծանոթացեք www.unibank.am կայքում: