կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-05-13 16:20
Տնտեսական

Վճարեք անվտանգ. Յունիբանկն առաջարկում է անհպում Visa քարտեր

Վճարեք անվտանգ.  Յունիբանկն առաջարկում է անհպում  Visa քարտեր
Յունիբանկն առաջակում է օգտվել Visa անհպում քարտերից, որոնց միջոցով կարելի է կատարել վճարումներ ապրանքների և ծառայությունների դիմաց` քարտը պարզապես մոտեցնելով տերմինալին:
 
Կորոնավիրուսի համաճարակի պայմաններում Visa payWave տեխնոլոգիայով անհպում  քարտերը հաճախորդներին հնարավորություն են տալիս կատարել գնումներ ավելի անվտանգ եղանակով՝  առանց քարտը երրորդ անձանց փոխանցելու: Քարտապանը վճարումը  կատարում է   ինքնուրույն: Մինչև 20 000 ՀՀ դրամ գործարքների դեպքում  PIN կոդ չի պահանջվում:
 
Իր հաճախորդների հարմարության համար Յունիբանկը թողարկում է Visa դուալ բազմարժութային քարտեր, որոնք կարելի է օգտագործել և անհպում և սովորական եղանակով: Քարտապանները կարող են օգտվել նաև Յունիբանկի մոբայլ հավելվածից, ինչը հնարավորություն է տալիս ցանկացած պահի իրականացնել բանկային գործարքներ ՝ առանց տնից դուրս գալու: Մոբայլ հավելվածը կարելի է  ներբեռնել App Store- ից կամ Google Play- ից:
 
Յունիբանկը միշտ ակտիվ զարգացրել է անկանխիկ վճարումների մշակույթը Հայաստանում՝ հարմար և ժամանակակից ծառայություններ մատուցելով քարտապաններին: Հայաստանում թողարկված Visa քարտերի թվով առաջատար դիրքի համար Յունիբանկը «Largest Visa Issuance in Armenia»  անվանակարգում  արժանացել է   Visa միջազգային վճարային համակարգի մրցանակին: