|
Փոխարժեքներ
30 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
«Ժամանակ» թերթը գրում է. «Սահմանադրական փոփոխությունների դեմ «Ոչ»-ի ճակատը ձեւավորման փուլում է: Այս ճակատի ներկայացուցիչները գտնում են, որ ընդվզումների ալիքը նախ պետք է սկսել սոցիալական հարցերի դեմ բողոքի օջախներ բորբոքելով, ապա հանրությանը մոբիլիզացնել «ոչ»-ի շուրջ: Նշենք, որ սոցիալական կյանքում դեռ շարունակում է թեժ մնալ էլեկտրաէներգիայի սակագնի խնդիրը:
ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն այս հարցի վերաբերյալ մեզ հետ զրույցում ասաց, որ եթե այս օրակարգով են առաջնորդվելու, ապա դա արհեստական է. «Կարող է դժգոհությունը մի դաշտում օբյեկտիվ լինել, բայց Սահմանադրության փոփոխության վրա այն հնարավոր չէ կիրառել, որովհետեւ այն տեքստը, որը հրապարակված է, մեր խորին համոզմամբ՝ հենց այդ դժգոհությունները վերացնելու նպատակով է»: