| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին Եվրոպական խորհրդարանում հանդիպել է ԵՄ օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ։
«Հայաստանի հետ բարեկամության խմբի նախագահ, Եվրոպայի ժողովրդական կուսակցության քաղաքական խմբի անդամ Լուկաս Ֆուրլասի, Սոցիալ-դեմոկրատական քաղաքական խմբի անդամ Կոստաս Մավրիդեսի, Եվրոպայի պահպանողականների և կոնսերվատիվների քաղաքական խմբի անդամ Չարլի Վայմերսի հետ հանդիպումների ընթացքում խորհրդարանականներին շնորհակալություն եմ հայտնել Հայաստանին ու Արցախին առնչվող խնդիրների վերաբերյալ տարիներ շարունակ դրսևորած սկզբունքային դիրքորոշման համար:
Ընդգծելով Ադրբեջանի կողմից Հայաստանին ուժի սպառնալիքով միակողմանի զիջումների պարտադրման շարունակական քաղաքականության անընդունելի լինելու հանգամանքը` ներկայացրել եմ տարածաշրջանի համար նման քաղաքականության ապակայունացնող ազդեցությունները:
Հատուկ անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման խնդրին` այդ հարցում կարևորելով Ադրբեջանի վրա միջազգային ճնշում բանեցնելու անհրաժեշտությունը:
Քննարկել ենք Ադրբեջանում կայանալիք COP-29 համաժողովին միջազգային պատվիրակությունների մասնակցությանը վերաբերող հարցեր։
Քննարկել ենք նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին առնչվող հարցեր։ Անդրադարձ ենք կատարել ՀՀ-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) ամբողջական կիրառման անհրաժեշտությանը»: