կարևոր
20503 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-18 17:52
Տարածաշրջան

Կգտնի՞ արդյոք Փեզեքշյանի հաղթանակը կառուցողական արձագանք օվկիանոսից այն կողմ

Կգտնի՞ արդյոք Փեզեքշյանի հաղթանակը կառուցողական արձագանք օվկիանոսից այն կողմ

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի ընտրւթյունների քարոզարշավի մեկնարկին նախապատրաստված նյութում հիշատակեցինք պայմանական «բարեփոխումների» ճամբարի ներկայացուցիչ, բժիշկ-կարդիովիրաբույժ, առողջապահության նախկին նախարար, «իրանա-թուրքական բարեկամության ընկերության» առաջնորդներից մեկի՝ էթնիկ ադրբեջանցի Մասուդ Փեզեշքյանի հետ կապված ինտրիգը(տես, 20240624vpoanalytics – «Իրանի նախագահի ընտրությունները ցածր մեկնարկ ունեն» հոդվածը-ԳՄ)։ Երկրորդ փուլի արդյունքներով՝ հուլիսի 5-ին հենց նա է հաղթել համոզված «պահպանողականին»՝ աֆղանական Հերաթից սերվածների հետնորդ Սաիդ Ջալիլիին՝ 16,384 մլն ձայնի առավելությամբ (53,6%)՝ 13,5 մլն-ի դիմաց (44,3%): Փեզեշքյանը միակ չափավոր ռեֆորմիստն էր վեց թեկնածուների մեջ, որոնց Սահմանադրության պահապանների խորհուրդը թույլ տվեց առաջադրվել ընտրություններում։ Այս որոշման դրդապատճառների վերաբերյալ տարբեր ենթադրություններ կան․ «Հավանաբար, դա արվել է, որպեսզի խթանվի ընտրողների մասնակուցթյունը եւ դրանով իսկ ընտրություններն ավելի լեգիտիմ դարձնեն, քան կարող էին այլ կերպ լինել», - գրում է արեւմտյան մի շարք վերլուծական կենտրոնների գիտաշխատող Փոլ Պիլարը: «Իրանի իշխանությունները թույլ են տվել ընդդիմության ներկայացուցչի ընտրություններին որոշակի հավասարակշռույթուն պահպանել, քանի որ մյուս բոլոր թեկնածուներն այսպես թե այնպես ներկայացնում էին պահպանողականների ճամբարը The moderate wins in Iran. So what does it mean for the US? | Responsible Statecraft։ Այս ներկապնակը նոսրացնելու համար, եւ որ բնակչության մյուս մասն ունենա իր ներկայացուցիչը՝ քիչ թե շատ հոգեհարազատ, այս թեկնածուն ընդունվեց»,- նշում է Ժամանակակից Իրանի ուսումնասիրության կենտրոնի տնօրեն Ռաջաբ Սաֆարովը Восточная перипетия: чего ждать от нового президента-реформатора Ирана | Статьи | Известия (iz.ru): Պետք է ասել՝ դա հաջողվել է.երկրորդ փուլում մասնակցությունը շատ ավելի մեծ էր, քան առաջինում (ավելի քան 50 տոկոս 40-ից մի փոքր ավելի), ընդ որում Փեզեշքյանին հաջողվել է ընտրատեղամասեր դուրս բերել «բարենորոգչական» կուրսի բազմաթիվ կողմնակիցների էթնիկ փոքրամասնույփուններից (Ադրբեջանի թուրքեր, քաշքայացիներ, քրդեր, բելուջներ, արաբներ եւ այլն) եւ սովորաբար ավելի պասիվ բնակիչների խոշոր քաղաքային ագլոմերացիաներից (մասնավորապես՝ Թեհրանից)։ Սա զարմանալի չէ, քանի որ նրա նախընտրական կարգախոսների մեծ մասը վերաբերում էր սուր սոցիալ-քաղաքական հարցերին՝ ներառյալ կանանց իրավունքներին եւ ազգային քաղաքականությանը («պարսկախոս» շրջանների գերակշռող զարգացում՝ այլ ժողովուրդների վերաբնակեցման տարածքների նկատմամբ անբավարար ուշադրության պայմաններում, կոռուպցիայի դեմ պայքար եւ այլն): Լինելով գործադիր իշխանության դե ֆակտո ղեկավար՝ նախագահը համարվում է իշխանության կառուցվածքում երկրորդ մարդը՝ Գերագույն առաջնորդից (ռահբարից) հետո, որին մնում է վճռական խոսքը բոլոր ռազմավարական հարցերում։ Լինելով իշխանության ինքնուրույն կենտրոն՝ նախագահը վայելում է հարաբերական ազատություն՝ որոշելու ներքին քաղաքկանության որոշ ուղղություններ՝ ձեւավորելով թիմ եւ ազդելով քաղաքական որոշումների լայն շրջանակի վրա։ Նախորդ նախագահների գաղափարական կողմնորոշումները, որոնք տատանվում էին «կոշտ գծի» կողմնակիցներից մինչեւ ավելի չափավոր բարեփոխիչներ, նկատելի փոփոխություններ էին մտցնում պետության արտաքին քաղաքականության մեջ։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ ներկայիս (իններորդ) նախագահը հայտարարել է, որ «հավատարիմ կմնա Այաթոլլահ Խամենեիի առաջնորդությանը` պաշտպանելով ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների հետ կառուցողական հարաբերությունների հաստատումը եւ Իրանի միջազգային մեկուսացման դադարեցման օգտին»: Նախկին դիվանագետ եւ Մոսկվայում դեսպան Նասեր Նոբրին վստահ է «Իրանում ընտրույթունների արդյունքներն ուղղակիորեն կանդրադառնան աշխարհում նրա դիրքի վրա, որն անցում է ապրում միաբեւեռից բազմաբեւեռ վիճակի», ընդ որում շատ բան կախված կլինի Ամերիկայում կայանալիք ընտրությունների արդյունքներից.Թրամփի հաղթանակի դեպքում Փեզեշքյանը կհայտնվի «արեւմտյան տերությունների հետ հարաբերույոփւններում լարվածության ուժեղացման իրավիճակում, եւ նրա նախընտրական թեզերը կուղարկվեն պատմության աղբանոց» Telegram: Contact @iarexru:

Հիշեցնենք՝ 2015 թ-ի Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ), որը հայտնի է նաեւ որպես իրանական միջուկային գործարք, իրանական կողմից առաջ էր շարժվում առաջին հերթին այն ժամանակվա նախագահ-«բարեփոխիչ»Հասան Ռոհանիի եւ նրա արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի կողմից, որն ակտիվորեն օգնում էր Փեզեշքյանին: Այն ժամանակ Խամենեին, որը շահագրգռված էր պատժամիջոցների թուլացման միջոցով երկրի տնտեսկան վիճակի բարելավմամբ, համաձայնեց այն ամենի հետ, ինչ անում էին Ռոհանին եւ Զարիֆը, թեեւ այն բանից հետո, երբ Թրամփը 2018 թ-ին ԳՀՀԾ-ն նետեց աղբամանը, փորձեց առանձնանալ նախագծից։ ՀԳՀԾ-ի գործողության երեք տարվա ընթացքում այն ցույց է տվել իր արդյունավետությունը՝ փակելով իրանական միջուկային զենքի բոլոր հնարավոր ուղիները. ընդ որում, Իրանը պահպանել է իր միջուկային ծրագրի խիստ սահմանափակումները, որոնք շարադրված են համաձայնագրում, գրում է Պիլարը: Ընդհակառակը, Իրանի վրա «առավելագույն ճնշման» վերաբերյալ Թրամփի ապակառուցողական գիծը ձախողվել է ամենուր, որտեղ հնարավոր է։ Ազատելով ՀԳՀԾ-ի սահմանափակումներից՝ Թեհրանն արագացրեց չհրաժարվեց միջուկային ծրագրից, եւ այժմ նրան կրող է մի քանի շաբաթ պահանջվել, եթե համապատասխան քաղաքական որոշում կայացվի, միջուկային զենքի համար տրոհվող նյութի բավարար քանակություն: Նմանապես, պատժամիջոցների կուտակումն ու «հիբրիդային պատերազմը» (ներառյալ աղմկահարույց ահաբեկչական գործողույոթւնները) եթե նույնիսկ դանդաղեցրել են «դիմադրության առանցքի» կառուցվածքային ձեւավորումը, ապա, ամեն դեպքում, չեն հանգեցրել Իրանի տարածաշրջանային քաղաքականության նպատակների եւ խնդիրների վերանայմանը։ Iran's Nuclear Timetable: The Weapon Potential | Iran Watch: Իսկ ամերիկացիների կողմից բարեփոխիչների դիվանգիտական ջանքերի վարկաբեկումն ուժեղացրել է կոշտ գծի կողմնակիցների ազդեցությունը նախագահի պաշտոնում Էբրահիմ Ռայիսիի ընտրվելուց հետո, որը զոհվեց 2024 թ-ի մայիսին ուղղաթիռի կործանման հետեւանքով։ Ավանդական արմատավորված գաղափարական մանտրաները, ինչպես նաեւ Իսրայելի եւ նրա լոբբիստների պատմություններն «այաթոլլաների ռեժիմի» մասին՝ որպես Մերձավոր Արեւելքում անկայունության գլխավոր աղբյուրի, որն արժանի է մեկուսացման բացառիկույթանը, ատժին (եւ գերադասելիորեն ռազմական պարտությանը), կշարունակեն սնել Սպիտակ տան եւ Պետդեպարտամենտի եւ ամերիկյան այլ գերատեսչությունների կործանարար տարածաշրջանային գիծը։ Մինչդեռ ՀԳՀԾ-ից հրաժարված Թրամփի կոպիտ սխալից հետո Իրանի «միջուկային ծրագիրը» շփումների վերսկսման համար ակնհայտ առաջնահերթություն է: Միեւնույն ժամանակ, անհրաժեշտ է քննարկել (Օմանում կամ այլուր) տարածաշրջանային հակամարտությունների եւ անկայունության հետ կապված այլ հարցեր։ Դա անելը, մեղմ ասած, շատ դժվար կլինի Գազայում Իսրայելի շարունակվող ռազմական գործողության, Լիբանանի վրա հերթական հարձակման եւ այլնի ֆոնին: Եվ իհարկե, գործադիր իշխանության նոր ղեկավարի կողմից ոչ մի միակողմանի զիջում Արեւմուտքին չի լինի եւ չի էլ սպասվում, որքան էլ որեւէ մեկը փորձի հակառակում համոզել իրեն եւ դյուրահավատ հանրությանը: Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ հիպոթետիկ բանկցությունները կհամապատասխանեին Պարսից ծոցի պետությունների՝ երկկողմ հարաբերությունների կարգավորմանն ուղղված վերջին ջանքերին (Սաուդյան Արաբիայի եւ Իրանի, Իրանի եւ Բահրեյնի միջեւ եւ այլն): Ավելի վաղ Բայդենը հայտարարել էր ՀԳՀԾ-ն վերականգնելու իր մտադրության մասին, սակայն Սպիտակ տուն մտնելով՝ նա սկսել է խոսել նոր գործարքի կնքման անհրաժեշտույթան մասին, ինչին ի պատասխան Թեհրանը նոր պահանջներ է ներկայացրել, եւ գործը կանգ է առել՝ հերթական անգամ ցույց տալով ավելի ու ավելի բացահայտ մարազմի մեջ ընկնող Բայդենի եւ նրա ընկերության ոչ ադեկվատությունը: Իրանի հետ կառուցողական փոխգործակցությունն ավանդաբար ավելի բնորոշ է «ժողովրդավարական» վարչակազմերին, սակայն Թրամփի հնարավոր վերադարձը հղի է անակնկալներով․ չի բացառվում՝ այս անգամ նա նախագահի պաշտոնում կարող է քաղաքական միավորներ հավաքել բանակցությունների միջոցով Iran and Bahrain agree to talk about how they might resume diplomatic relations severed since 2016 | AP News։

Շատերի համար Իրանի նախագահի պաշտոնում Փեզեշքյանի անսպասելի ընտրությունից հետո «Միացյալ Նահանգները հնարավորություն է ստացել կառուցողական կերպով արձագանքել եւ առաջ տանել Մերձավոր Արեւելքում ավելի մեծ կայունության գործը», հույս ունի ամերիկացի վերլուծաբանը: Դժվար թե, սակայն, դա տեղի ունենա, եւ լավագույնը, ինչի վրա կարելի է հույս դնել, լուրջ սրացումների եւ խոշոր սադրանքների բացակայությունն է, որոնք կոչված են տարածաշրջանը ներքաշել հերթական ռազմական էսկալացիայի հորձանուտ:

Հ.Գ. Պուտինն առաջիններից մեկը շնորհավորեց Մասուդ Փեզեշքյանին՝ հույս հայտնելով, որ նրա գործունեությունը կնպաստի բոլոր ուղղություններով կառուցողական երկկողմ համագործակցության հետագա զարգացմանը՝ ի շահ «երկու երկրների բարեկամ ժողովուրդների եւ «ի շահ տարածաշրջանային անվտանգության եւ կայունության պարզեցման»: Պուտինը նշել է ռուս-իրանական հարաբերությունների բարեկամական եւ բարիդրացիական բնույթը՝ մատնանշելով միջազգային օրակարգի արդիական հարցերի լուծման հարցում Մոսկվայի եւ Թեհրանի ջանքերի արդյունավետ համակարգումը: Չբացառելով բյուրոկրատական քաշքշուկների անվան տակ ռուս-իրանական «մեծ» պայմանագրի ստորագրմանը հասնելու որոշ սայթաքումներ, միեւնույն ժամանակ, Սաֆարովը եւ այլ փորձագետներ չնչին հիմքեր չեն տեսնում վերանայելու ռուս-իրանական փոխշահավետ կապերի որակական ամրապնդման կուրսը: Այսպես, հուլիսի 6-ին հայտնի է դարձել ռուսական «Միր» վճարային համակարգի եւ իրանական Shetab-ի ինտեգրման աշխատանքների ավարտի մասին, ինչի մասին հայտնել Է Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Մոհամմադ Ռեզա Ֆարզինը:

 

Ալեքսանդր Գրիգորեւ

 

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի

Աղբյուրը՝ vpoanalytics.com