Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
ՀԱԿ-իշխանություն երկխոսության առանձնահատկությունը` պարտվում է նա, ով առաջինն է սխալվում. Yerkir.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Վահան Հովհաննեսյանը` նշելով, որ առաջինը սխալվեց ՀԱԿ-ը:
Դաշնակցական գործիչն առավել քան համոզված է, որ ՀԱԿ-ն էլ է սա հասկացել, որ, «բոլորովին աննշան առիթով դադարեցնելով իշխանության հետ բանակցությունները, տակտիկական սխալ են թույլ տվել»:
«ՀԱԿ-ը ծուղակն ընկավ, էլ ում ասես քաղբանտարկյալ չհայտարեց… Սակայն, հասկանալով սխալը, որոշեց վերադառնալ, բայց ոչ խնդրողի, այլ` պահանջողի դիրքերից, դրա համար էլ հրապարակում վրաններ, ամպագոռգոռ հայտարարություններ…»,- նշեց Վահան Հովհաննեսյանը:
Խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչը համոզված է, որ իշխանությունը երկխոսությունը շարունակելու ՀԱԿ-ի առաջարկին կհամաձայնի, «բայց քանի որ ՀԱԿ-ը կոշտ դիրքերից է խոսում, իշխանությունն էլ իր դիրքերը կկոշտացնի»: «Այդուհանդերձ, իրենք իրենց համար համաձայնելու մի ձեւ կգտնեն»,- համոզված է Վահան Հովհաննեսյանը:
Դաշնակցական գործիչը կանխատեսումներ չի ցանկանում անել, քանի որ չի հավատում ո'չ արտահերթ ընտրություններ «պահանջողներին», ո'չ էլ դրանց անցկացման հավանականությունը: