|
Փոխարժեքներ
20 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.5 |
| EUR | ⚊ | € 433.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.4106 |
| GBP | ⚊ | £ 501.32 |
| GEL | ⚊ | ₾ 138.5 |
Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին Սիրիան դրական է վերաբերվում, սակայն Դամասկոսը համաձայն է նման քայլի գնալ միայն միջազգային իրավունքի սկզբունքների հարֆման դեպքում։
Ըստ Al-Ikhbaria հեռուստաընկերության՝ դրա մասին մայրաքաղաքի ընտրատեղամասերից մեկում ընտրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը։
«Բնական է, որ ոչ ոք չի ցանկանում իր հարևանների հետ խնդիրներ ունենալ, բայց Սիրիան պատրաստ է որոշակի կանոնների համաձայն ընդառաջ գնալ Թուրքիային և բարելավել նրա հետ հարաբերությունները»,- պարզաբանել է Ասադը։ Նա շեշտել է, որ խոսքը միջազգային իրավունքի սկզբունքների պահպանման մասին է։
«Մենք դա անում ենք, քանի որ ցանկանում ենք, որ Սիրիա-թուրքիա հարաբերությունների կարգավորմանն ուղղված շարունակական ջանքերը հաջողությամբ պսակվեն»,-ընդգծել է Ասադը։