կարևոր
961 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-07 16:52
Քաղաքական

Նիկոլը շարունակում է մնալ ՀՀ միակ ղեկավարը ում չի հաջողվել հանդիպել ԱՄՆ որևէ նախագահի հետ. քաղաքագետ

Նիկոլը շարունակում է մնալ ՀՀ միակ ղեկավարը ում չի հաջողվել հանդիպել ԱՄՆ որևէ նախագահի հետ. քաղաքագետ

Ամերիկաբնակ քաղաքագետ Ռոբերտ Մարկարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նիկոլը շնորհավորել է Թրամփի ընտրությունը և մաղթել, որ նրա նախագահության ժամանակաշրջանում կզարգանան հայ-ամերիկյան հարաբերությունները:

Նման մաղթանք հնչեցրել է մարդ ում վարած սխալ ու անգրագետ արտաքին քաղաքականության շնորհիվ Թրամփի նախագահության առաջին շրջանում (2018-2020) հայ-ամերիկյան հարաբերությունների մակարդակն իջեցվել էր ամենացածր մակարդակին:

Հիշենք, որ չնայած դեմոկրատականների օրոք բարելավված հարաբերություններին նիկոլը շարունակում է մնալ Հայաստանի միակ ղեկավարն ում ոչ միայն դեռ պաշտոնապես չեն ընդունել Սպիտակ Տանը, այլ ընդհանրապես նրան չի հաջողվել հանդիպել ԱՄՆ որևէ նախագահի հետ:

նիկոլը միայն մի անգամ՝ 2018 թվականի հուլիսին, ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի ժամանակ վազելով Թրամփի ու նրա տիկնոջ ետևից կարողացավ հազիվ նրա ձեռքը սեղմել, իսկ հաջորդ անգամ էլ 2019 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում նրան հաջողվեց լուսանկարվել ԱՄՆ նախագահի ու առաջին տիկնոջ մոմե արձանի հետ: Ընդամենն այսքանը:

Ի դեպ, այս ամենի պատճառը հենց նիկոլն էր: 2019 թվականի սեպտեմբերին դեռ Նյու Յորք չհասած կնոջ հետ միասին վազել էին «Նյու Յորք Թայմզ»-ի խմբագրատուն ու սելֆի էին անում ու դա այն պայմաններում, որ նույն այդ օրերին հիշյալ օրաթերթը սկանդալային բացահայտումներ էր կատարում ԱՄՆ նախագահի մասին ու արժանացել էր Թրամփի թշնամանքին:

Հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա մակարդակը պահպանելու համար նիկոլը մեկ լուծում ունի:

Անհապաղ հետ կանչել ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցին ու նրա փոխարեն Վաշինգտոն գործուղել նոր դեսպանի ով կկարողանա լեզու գտնել ու շփումներ ստեղծել հունվարին ԱՄՆ-ում իշխանության ղեկը ստանձնող Հանրապետականների հետ»: