կարևոր
7720 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-06 12:36
Քաղաքական

Բարեփոխական Փեզեշքիանին նախագահ դարձնելով՝ Իրանը նախապատրաստվում է թրամփյան շրջանի աշխարհի համար․ Ռոբերտ Մարգարյան

Բարեփոխական Փեզեշքիանին նախագահ դարձնելով՝ Իրանը նախապատրաստվում է թրամփյան շրջանի աշխարհի համար․ Ռոբերտ Մարգարյան

Քաղաքագետ-իրավաբան Ռոբերտ Մարգարյանը գրում է.

«Շատ կարճ Իրանի նախագահական ընտրությունների արդյունքների և դոկտ. Փեզեշքիանի հաղթանակի մասին:

1. Իրանի նախագահը «ադրբեջանական» ծագում չունի: Իրանի սահմանադրությամբ ադրբեջանցին չի կարող Իրանի նախագահ դառնալ: Հայրը իրանցի ազերի, իսկ մայրը քուրդ է: Ինքը ծնվել է Իրանի Արևմտյան Ատրպատական նահանգում: Ի դեպ, նրանք ովքեր նրա ատրպատականցի լինելը վտանգ են համարում մոռանում են, որ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին էլ ծագումով Իրանի Արևելյան Ատրպատական նահանգի Խամենե քաղաքից է:

2. Հակառակ շատերի ենթադրության, որոնք Ջալիլիին էին համարում Իրանի հոգևոր առաջնորդի սրտի թեկնածուն, իրականության մեջ Իրանի հոգևոր առաջնորդի նկատի ունեցած թեկնածուն հենց «բարեփոխական» Փեզեշքիանն էր:

Դրա համար ունեմ խիստ տրամաբանական բացատրություն:

Իրանը պատրաստվում է թրմափյան ժամանակաշրջանի աշխարհի համար: ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Թրամփի հավանական հաղթանակը Իրանին լուրջ խնդիրների դիմաց կկանգնեցներ եթե իրանում իշխանության լիներ Ջալիլիի նման մի անձ, ում վարած բանակցությունների արդյունքում Իրանը հայտնվել էր միջազգային ամենախիստ պատժամիջոցների տակ: Իսկ հիմա «բարեփոխական» Փեզեշքիանի ներկայությամբ խաղաքարտերը փոխվելու են հօգուտ Իրանի: Փեզեշքիանի արտաքին քաղաքականության գլխավոր խորհրդատուն Իրանի նախկին ԱԳ նախարար Զարիֆն է, որը ջերմ ու բարեկամական կապեր ունի եվրոպացի ու նույնիսկ ամերիկացի շատ դիվանագետների հետ: Դա արդեն հավասարությունը փոխում է հօգուտ Իրանի:

Այլ խոսքով Իրանն արդեն իսկ սկսել է շախմատի սեղանի վրա շարել ֆիգուրներն ու պատրաստվում է Թրամփի դեմ պայքարի համար:

Առայժմ այսքանը:

Իրան-Հայաստան հարաբերությունների մասին ավելի ուշ: Գուցե երեկոյան՝ Ֆեյսբուքի ուղիղ եթերում»: