|
Փոխարժեքներ
13 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.21 |
| EUR | ⚊ | € 404.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.2997 |
| GBP | ⚊ | £ 479.2 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Որքան իշխանությունն ավելի շատ է օգտագործում «ինքնիշխան», «լեգիտիմ» բառերն, այնքան երկիրն ավելի շատ է հեռանում այս հասկացություններից: Այս մասին գրում է ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Ոչ թե հեռանում է, այլ հայաստանյան տխրահռչակ կառավարիչն իր գործունեությամբ և հայտարարարություններով հեռացնում է:
6 տարի քանդում, փշրում, ոչնչացնում են պետության հիմնասյունները, բայց դիմադրության օջախները` ինքնության, հավատքի, արժեհամակարգի, ինստիտուցիոնալ, մարդկային գործոնի առումով չեն մարում:
Սրանց նպատակը հայրենիքը՝ տարածքի, մարդուն` նյութապաշտի, իսկ պետականությունը` առևտրի առարկայի վերածելն է»: