|
Փոխարժեքներ
17 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.12 |
| EUR | ⚊ | € 443.79 |
| RUB | ⚊ | ₽ 4.7327 |
| GBP | ⚊ | £ 502.18 |
| GEL | ⚊ | ₾ 141.24 |
Գեներալ Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ ընտրված խափանման միջոցի` կալանավորման ժամկետը երկարացնելու որոշման դեմ բողոքի քննության ժամանակ պարզվեց, որ դատավորը վարույթի ընթացքում սահմանադրականության խնդիր է տեսել ու այն կասեցրել, սակայն նույնիսկ դրանից հետո Խաչատուրովի խափանման միջոցը չփոխվեց` վերջինս մնաց անազատության մեջ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:
«Սա նշանակում է, որ նվազագույնը մինչև օգոստոսի 15-ը գեներալը մնա կալանավայրում:
Շուրջ 4 ամիս է Խաչատուրովն անազատության մեջ է` ակնհայտ շինծու, նկարած, վերևից իջեցված քաղաքական ցուցումների հիմա վրա:
Իր այս քայլով իշխանությունն իր անբարոյական դեմքն ի ցույց դնելուց բացի, վերից վար, ոչնչացնում է բոլոր այն անձանց` քննիչից մինչև դատավոր, ովքեր իրենց հանցավոր մասնակցությունն ունեն այս գործում»,- գրել է նա: