Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսպես կոչված հեղափոխությունից հետո իշխանության եկան պոպուլիստները եւ նեոլիբերալները, որոնք քանդում են մեր պետության հիմքերը՝ դեմոկրատիան եւ ազգային գաղափարները՝ հանրային քննարկումների շրջանակում դեկտեմբերի 23-ին ասաց «Վերնատուն» ակումբի նախագահ Վազգեն Մանուկյանը։
«Պոպուլիստները հարվածում են դեմոկրատիային՝ բոլոր նրանց, ովքեր չեն կիսում իրենց կարծիքը, ժողովրդի թշնամիներ անվանելով։ Բացի այդ, նրանք ձգտում են զավթել ամբողջ իշխանությունը, այդ թվում դատականը, որը հեղափոխություններից հետո միշտ մնում է անկախ, իսկ եթե այն զավթել չի հաջողվում, ապա այդ ժամանակ ձեռնարկվում են նրա գործունեությունը կաթվածահար անելու փորձեր։ Պոպուլիստները միշտ կարծում են, որ իրենց իշխանությունը չի կարող փոխանցվել ուրիշ որեւէ մեկին»,- ընդգծեց նա։
Մանուկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն այսօր ունի այնպիսի իշխանություն, որը չի ունեցել անկախ Հայաստանի պատմության մեջ եւ ոչ մի այլ ղեկավար։
«Ինչ վերաբերում է նեոլիբերալիզմին, ապա այն Հայաստանում ներկայացված է բազմաթիվ հասարակական կազմակերպություններով, որոնք դրամաշնորհներ են ստանում դրսից։ Այս գաղափարախոսության անվանումը միայն թաքցնում է այն, ինչ կա իրականում։ Այն քարոզում է հակազգային գաղափարներ, գլոբալիզմի գաղափարներ, որոնցից քաղաքակիրթ աշխարհը վաղուց սկսել է հրաժարվել։ Այսպիսով, Հայաստանում իշխանության եկած պոպուլիստները եւ նեոլիբերալները քանդում են մեր պետության հիմքերը՝ դեմոկրատիան եւ ազգային գաղափարները։ Որպեսզի հաղթահարվեն այս մարտահրավերները, հասարակությունը պետք է պատրաստ լինի իմունիտետ մշակելուն»,- ամփոփել է նա։