կարևոր
3076 դիտում, 4 ամիս առաջ - 2024-07-01 21:40
Հասարակություն

Աշխարհաքաղաքական այսքան լարվածություն ուրիշ ոչ մի տեղ չկա, որքան Հայաստանում. իտալացի վերլուծաբանը՝ Բագրատ Սրբազանին

Մենք Հայաստանը տանում ենք դեպի Հայաստան։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բանկում օրվա ամփոփումից առաջ ասաց լրագրողների հետ զրույցում ասաց «Սրբազան պայքրի» առաջնորդ Բագրատ Սրբազանն՝ անդրադառնալով դիտարկմանը, թե Փաշինյանը Հայաստանը տանում է դեպի Եվրոպա, իսկ ինքը փորձում է կանգնեցնել։

«Ամբողջ աշխարհաքաղաքական արհավիրքն ինքն է բերել, չարիքը բերել է մեր երկիր։ Անցած օրը իտալացի մի վերլուծաբանի հետ եմ հանդիպել, նա ասում է՝ այսքան աշխարհաքաղաքական լարվածություն, որքան կա Հայաստանում ՝ ուրիշ տեղ չկա։ Ո՞վ է բերել սա մեր երկիր, ինչո՞ւ պետք է սա մեր երկրի հետ լիներ, ես չեմ դա ասում։

Ընդ որում, այդ հակամարտությունը ոչ միայն Արևմուտքի ու Հյուսիսի մեջ է, այլ նաև Հարավի, Արևելքի։ Այսինքն, բոլոր կողմերից։ Ո՞վ է բերել սա։

Ավելին, իրենք ոչ Արևմուտք են ճանաչում, ոչ էլ գիտեն դա ինչ է, իրենց ակնկալիքը մեկն է․ որտեղից կարող են փող բերել , իրենց լեզվով ասած՝ «քերել», այդ փողն էլ ուզում են բերել իրենց աթոռները պահելու համար։ Վաղը մի քիչ փողի աղբյուրները թուլանան՝ ուրիշ տեղ են գնալու»։

Հարցին, թե արդյոք հիմա փող են բերում Ադրբեջանից՝ նա պատասխանեց, որ չի կարող ասել, որ ուղիղ Ադրբեջանից ու Թուրքիայից փողեր են ներգրավում, բայց Եվրոպայից ու ԱՄՆ-ից փողեր են խոստանում։

«Էլի թող խոստանան, էլի թող բերեն, բայց ինչի՞ են ծառայեցնում, հարցը դա է, քանի միլիարդով են ավելացրել մեր արտաքին պարտքը»։

Ավելին՝ տեսանյութում: