կարևոր
934 դիտում, 2 շաբաթ առաջ - 2024-11-07 15:19
Աշխարհ

Ինչպես է Փաշինյանի ռեժիմն անշեղորեն թեքվում դեպի ՆԱՏՕ

Ինչպես է Փաշինյանի ռեժիմն անշեղորեն թեքվում դեպի ՆԱՏՕ
Փաշինյանի ռեժիմը շարունակում է թե բաց, թե կուլուարային դրեյֆը դեպի արեւմուտք եւ ՆԱՏՕ։ Հոկտեմբերի կեսերին Հայաստանի եւ ԱՄՆ բարձրաստիճան զինվորականները հավաքվել էին Վաշինգտոնում։ ՀՀ պաշտպանությն նախարարությունը տեղեկացնում է՝ կողմերը՝ ի դեմս Գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանի եւ ԱՄՆ բանակի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար Չարլզ Բրաունի, «քննարկել են պաշտպանական ոլորտում համագործակցության զարգացմանն ու երկկողմ հետաքրքրոթյուն ներկայացնող հարցեր»: Ընդ որում՝ հայկական ռազմական գերատեսչության հայտարարության մեջ ընդգծվում է՝ «ամեիկյան կողմը նշել է՝ շարունակելու է իր աջակցութոյւնը Հայաստանի զինված ուժերի վերափոխման եւ բարեփոխումների գործընթացին»:

Նման հաղորդագրությունների ֆոնին ադրբեջանական ԶԼՄ-ները շարունակում են ակտիվորեն նյութեր տարածել սեպտեմբերի 30-ին Բրյուսելում ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար արմեն գրիգորյանի եւ ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ներկայացուցիչների հանդիպման հնարավոր մանրամասների մասին: Լրագրողների տեղեկություններով՝ դա հայտնել է Երեւանի պատրաստակամությունը՝ դառնալու «ՆԱՏՕ-ի նոր հարավային թեւը» եւ նպաստելու ավիաբազաների կառուցմանն ու Այլանսի ՀՕՊ զորամասերի տեղակայմանը: Կողմերը կարող էին նաեւ պայմանավորվածություններ ձեռք բերել Հայաստանի հարավում լեռնահրաձգային զորքերի համար կենտրոն կառուցելու վերաբերյալ, որտեղ ՌԴ սահմանապահների դուրսբերումից հետո ներկա կլինեն ՆԱՏՕ-ի զինվորականները:

Թե՛ ռուս, թե՛ ադրբեջանցի ռազմական փորձագետների կարծիքով՝ ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ակտիվորեն նշում են իրենց ռազմական ներկայությունը Հայաստանում, իսկ այնտեղ ՊՆ-ում արդեն հայտնվել է Վաշինգտոնից խորհրդական։ Հայաստանի հարավն այս դասավորություննրում պատահական չէ, քանի որ Սյունիքի մարզում ամրագրումը կապված է տարածաշրջանային կոմունիկացիաների բացման վերահսկողության հետ։ Այնտեղ է անցնում նաեւ Իրանի հետ սահմանը, որին մոտենալը կարեւոր է Արեւմուտքի համար։ Արդեն տեղեկություններ են հրապարակվել այնտեղ ամերիկյան հետախուզական մանեւրային խմբերի համար դիրքերի կահավորման մասին, որոնք հետեւում են Թեհրանի գործունեությանը եւ Իսրայելի ուղղությամբ հրթիռների արձակմանը: Այդ իսկ պատճառով Երեւանը շտապ լուծում էր ՌԴ ԶՈՒ ստորաբաժանումները այստեղից դուրս բերելու հարցը։

Այս գործընթացներին զուգահեռ Հայաստանի ուժային կառույցներն ավելի ակտիվորեն են մաքրում կադրերը, որոնք այս կամ այն պատճառով ձեռնտու չեն Արեւմուտքին։ Այդ իսկ պատճառով Գրիգորյանի վերոհիշյալ հանդիպման ժամանակ Արեւմտյան կուրատորների հետ բարձրաձայնվել է «Հայաստանի անվտանգութայն կառույցներում մեծ թվով ռուսամետ կադրերի խնդիրը»։ Ինքը՝ գրիգորյանը, որին բացահայտ անվանում են ԱՄՆ ԿՀՎ դրածո, միշտ ներկա է ամերիկացիների հետ բանակցություններին եւ պատասխանատու է հենց ռուսամետ ուժերից մաքրելու համար։ Հաշվի առնելով նաեւ ամերիկացիների ակտիվ աշխատանքը հայ ուժայիններին կաշառելու ուղղությամբ՝ զարմանալի չէ, որ գրիգորյանը, հանդիպման ընթացքում հերթական անգամ հաճոյանալով, հավաստիացրեց ՆԱՏՕ-ի իր վերադասներին, որ հայկական ուժային գերատեսչությունները նրանցից մաքրելու աշխատանքներն արդեն ընթանում են (եւ ձեռքի հետ էլ արեւմտյան հատուկ ծառայությունների փորձագիտական եւ այլ աջակցություն է խնդրել)։ Միջգերատեսչական «վհուկների որսի» քողի տակ տարածաշրջանից ակտիվորեն դուրս են մղվում ՌԴ խաղաղապահ եւ այլ ուժային կոնտինգենտների ներկայացուցիչները՝ նրանց ՆԱՏՕ-ներով փոխարինելու հեռահար տեսարանով։ 2025 թ-ի հունվարի 1-ից ռուս սահմանապահները կդադարեն ծառայությւն իրականացնել հայ-իրանական սահմանի անցակետում։ ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարը հոկտեմբերին հայտնել էր՝ նոր տարվանից ծառայությունը վերոնշյալ կետում ամբողջությամբ կիրականացվի ՀՀ Ազգային անվտանգութայն ծառայության (ԱԱԾ) սահմանապահ զորքերի կողմից, որոնք նույնպես կմասնակցեն հայ-իրանական եւ հայ-թուրքական սահմանի պահպանությանը: Բացի այդ, Հայաստանում ՌԴ ԶՈՒ անձնակազմի ընդհանուր թիվը կրճատվել է 50 տոկոսով։ Մի շարք բնակավայրերից (Գորիս, Սիսիան, Երասխ) ռուսական ստորաբաժանումները դուրս են բերվել վաղուց։ Նաեւ ռուսական ռադիոլոկացիոն խմբերը լքել են իրենց սովորական դիրքերը Մարտունու շրջանում՝ Սեւանա լճի մոտ։ Հենց նրանք էին ապահովում Հայաստանի օդային տարածքի վերահսկողությունը եւ տվյալները փոխանցում հայկական կողմին։ Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետում ռուս սահմանապահներին այդպես էլ թույլ չեն տվել մուտք գործել։ Ընդ որում, վերջին մի քանի տարիներին հայ-թուրքական սահմանին ՌԴ սահմանապահ զորքերի անձնակազմը նպատակային կրճատվել է։

Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են՝ Հայաստանի ռեժիմը պատրաստ է մասնակցել նաեւ հարեւան Ադրբեջանի եւ Վրաստանի ապակայունացմանը: Առաջին դեպքում նպատակը՝ Արեւմուտքի աջակցությամբ, փոքրիկ հաղթական պատերազմ հրահրելն է, որպեսզի ամրապնդվի սահմանի անբաժան հատվածներում, ինչպես նաեւ բարձրացնի հայ հասարակության բարոյականությունը։ Վրաստանի դեպքում շեշտը դրվում է ոչ թե զինված ուժերի, այլ արևմտամետ ՀԿ-ների եւ ազգային փոքրամասնությունների օտարերկրյա գործկալների վրա, հատկապես էթնիկ հայերով խիտ բնակեցված տարածքներում, եւ նրանց մասնակցությունը բողոքի ցույցերին: Փաշինյանի ռեժիմի, ՆԱՏՕ-ի եւ Արեւմուտքի շահերը Վրաստանում բռնի իշխանափոխության սցենարի առավելագույն ռասկրուտկայի հարցում լիովին համընկնում են։ Վրացական ներկայիս իշխնությունների հավասարակշռված եւ պրագմատիկ կողմնորոշումն արգելակում է Հայաստանի արեւմտյան շրջադարձը, որը փորձում են իրականացնել Փաշինյանը: Առանց Արեւմուտքի եւ ՆԱՏՕ-ի կողմից լիովին վերահսկվող Վրաստանի փաշինյանական Հայաստանը ռիսկի է դիմում դառնալ կտրված «արեւմտամետ անկլավ» տարածաշրջանում։

Այս բոլոր ամբիցիաներին ու նողկալի ծրագրերին զոհաբերելով՝ Փաշինյանի ռեժիմն արդեն հազարավոր հայերի ճակատագրեր է զոհաբերել։ Ոչ ոք չգիտի, թե երբ, որքան հեռու ապագայում կիրականանան եւ ինչով կավարտվեն այդ բոլոր պրոյեկտները, իսկ ահա դրանց պատճառով հայկական տներ փորձանքը գալիս է արեւմտամետ խամաճիկների շնորհիվ արդեն հիմա։ Այդ թվում՝ այդ իսկ պատճառով պաշտոնական Երեւանն այսօր լռում է ամենապարզ հարցի պատասխանի մասին՝ իսկ ու՞ր գնացին 120 հազար ղարաբաղցի հայերը։ Նրանց մասին ոչ ձայն, ոչ խոսք․․․կարծես չկային…։

 

Սերգեյ Անդրեև

Աղբյուրը՝ vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Գայանե Մանուկյանի