|
Փոխարժեքներ
18 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.99 |
| EUR | ⚊ | € 441.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8785 |
| GBP | ⚊ | £ 509.41 |
| GEL | ⚊ | ₾ 141.01 |
Լեռնային Ղարաբաղի պատերազմը և կորոնավիրուսային համաճարակը ևս մեկ անգամ ընդգծել են թյուրքալեզու երկրների միասնության, համերաշխության և համախմբման կարևորությունը. պաշտպանությունից՝ առողջապահություն, գյուղատնտեսությունից մինչև էներգետիկա: Ըստ «Անադոլու»-ի՝ այս մասին ասվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի`Օդերևութաբանների ֆորումի մասնակիցներին ուղղված ուղերձում, որին մասնակցել են Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայը և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը:
«Թուրքական աշխարհի երկրներում համաճարակի ընթացքում շատ մարդիկ մահացել են կորոնավիրուսից, այդ թվում` մեր ընկերները: Նույն ամիսներին մենք զգացինք 30-ամյա օկուպացիայից Լեռնային Ղարաբաղի ազատագրման ուրախությունը»,- ասվում է ուղերձում:
«Վերջին գործընթացները ևս մեկ անգամ ապացուցեցին, որ բոլորս 300 միլիոնանոց մի մեծ ընտանիքի մաս ենք` միավորված ընդհանուր դավանանքով, պատմությամբ և մշակույթով»,- նշել է Էրդողանը: