Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Հունիսի 12-ին տեղի ունեցածը անվանում եմ պետական ահաբեկչություն սեփական ժողովրդի նկատմամբ, պետական ահաբեկչություն իրենց սահմանադրական իրավունքն իրացնող ՀՀ քաղաքացիների նկատմամբ։ Այս մասին AntiFake TV-ի եթերում հայտնել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ապրամ Կրպեյանը՝ ներկայացնելով այդ օրը տեղի ունեցածի մանրամասները։ Կրպեյանի գնահատմամբ՝ ոստիկանությունը հստակ հանձնարարություն է ունեցել նվաստացնելու բերման ենթարկվածներին։
«Շատ բնական է, որ այս տեսակ սահմռկեցուցիչ իրադարձություններից հետո շարժումը պիտի վերադասավորվի, պիտի ռեսուրսների նոր հաշվագրում իրականցվի և պիտի նոր դիրքավորում ունենա և այն էլ ոչ թե սկզբունքների կամ արժեքների համատեքստում, այլ կազմակերպական, մարտավարական» ,-նշել է Կրպեյանը և բոլոր նրանց, ովքեր պնդում են, որ շարժումը մարել է, հորդորել է զինվել համբերությամբ։
«Այն, ինչի մեկնարկը տրվել է Կիրանցից, վաղուց արդեն հատել է Կիրանց գյուղի սահմանները և ավելին՝ հիմա հատել է նաև ՀՀ սահմանները։ Սփյուռքյան մեր կառույցների ներգրավվածությունը, ոգևորությունը, Սփյուռքում բնակվող մեր հայրենակիցների ակնկալիքները դրա փաստումն են։ Աստիճանաբար այս շարժումը թևակոխում է համազգային դառնալու շրջափուլը» ,-ընդգծել է ընդդիմադիր պատգամավորը։
Զրույցի ընթացքում նա նաև անդրադարձել է իր ձևակերպմամբ՝ հանցավոր այս խմբակի ներկայացուցիչների հայտարարություններին՝ արտգործնախարարից սկսած, որոնք փաստում են գործող վարչախմբի ձախողումները։
Խոսելով ՀՀ Սահմանադրությունը փոխելու Ադրբեջանի պահանջի մասին՝ Կրպեյանը շեշտել է, որ թշնամական ուժերը որևէ զիջման դեպքում չեն կանգնելու, որովհետև այլ օրակարգ ունեն։