կարևոր
3343 դիտում, 5 ամիս առաջ - 2024-06-11 11:38
Քաղաքական

Սառե՞լ է ձեր սերը․ Արմեն Ռուստամյան

«Կա խզում, որը արձանագրվել է կառավարության ծրագրի և նրա գործունեության մեջ։ Ազգային ժողովի մեծամասնությունը, որ դուք եք, ընդունել եք մի ծրագիր, այդ ծրագիրը կառավարությունը չի իրականացրել։ Այդ խզումները շատ լուրջ են և այդ խզումի վերացմանն է ուղղված նաև այն հարցը, որ կամ այս կառավարությունը փոխում է ծրագիրը, այսինքն նոր ծրագիր է ընդունվում Ազգային ժողովի կողմից և դա խորհրդարանական համակարգին բնորոշ գծերից մեկն է, կամ այդ կառավարությունը հրաժարական է տալիս։ Ուրիշ ձև գոյություն չունի»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

Նա հավելեց, որ իշխանավորները ստի ու կեղծիքի փառաբանմամբ են զբաղված ու այն դարձրել են պետական քաղաքականության հիմք։ «Հռչակել եք ձեզ «ժողովրդավարության բաստիոն»․ առնվազն երկու նախագիծ է եղել, որ հազարավոր մարդիկ ուզում են, որ քննարկվի ԱԺ-ում, մեկը՝ Հայաքվեն, մյուսը՝ ամսի 9-ին հրավիրվել է բազմահազար հանրահավաք, մեզ տվել է դիմում ում ենք ներկայացրել ենք ձեզ։ Դա էլ եք արհամարհում։ Ո՞ւր մնաց, որ իշխանության եք եկել սիրով, բոլորի առաջ խոնարհվում եք։ Սուտ է ուրեմն, այլևս չե՞ք սիրում։ Սառե՞լ է ձեր սերը։ Իսկ ինչ եք սիրում՝ բացահայտվում է, ամեն ինչից շատ, ամեն ինչից վեր սիրում եք դուք ձեր աթոռը»։

Մանրամասն՝ տեսանյութում