|
Փոխարժեքներ
28 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Լրագրող Ոսկան Սարգսյանը գրում է.
«Մայիսի 23-ից փակ էր միջպետական ավտոճանապարհի Ոսկեպար-Բաղանիս հատվածը, որը ձգվում էր սահմանագոտով: Այդ պատճառով երթևեկը կատարվում էր Ոսկեպար-Բաղանիս շրջանցիկ, Հարսնաքարով ձգվող ավտոճանապարհով:
Մայիսի 26-ի ջրհեղեղից Ալավերդիով ձգվող միջպետական ավտոճանապարհը քանդված է, ուստի Հարսնաքարով ձգվող շրջանցիկ ճանապարհը գերբեռնված էր աշխատում, այդ պատճառով շրջանցիկ ճանապարհին մոտ 15 փոսեր էին առաջացել:
Երկու օր է, ինչ բացվել է Ոսկեպար-Բաղանիս հիմնական ավտոճանապարհը, այդ ճանապարհով անցածներն ասացին, որ Բաղանիս-Այրումի տարածքի կողքով անցնելիս, ճանապարհի դիմաց նախկինում հայկական պաշտպանական դիրքերում այժմ ադրբեջանցի զինյալներն են տեղավորված, միջպետական ճանապարհով անցնողներն ադրբբեջանցի զինյալներից ուղիղ գծով մոտ 100 մետր հեռավորությամբ են անցնում»։