Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Պատերազմից առաջ ուզում են մարդկանց զգոնությունը թուլացնել»,-այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Հայաստանում ամեն օր սպանություններ են, ռազբորկաներ են: Խայտառակ իրավիճակ է թմրանյութերի հետ կապված: Ուսանողներից մինչև դպրոցական երեխաներ նստեցրել են թմրանյութերի վրա: Անգամ հասել են նրան, որ «զակլադկա» կոչվածները Եռաբլուրում են բաժանում: Այս ամենի նպատակն է` մարդկանց զգոնությունը թուլացնել պատերազմից առաջ»,- նշեց Գառնիկ Դանիելյանը:
Պատասխանելով լրագրողի դիտարկմանը, թե ըստ Փաշինյանի, Իջևանը երբեք այդքան ուրախ չէր եղել, որքան «Ֆեստիվառ»-ից հետո, պատասխանեց. «Ինչի՞ հիման վրա պիտի տավուշցին ուրախ ու երջանիկ լինի: Որ Տավուշի առաջնագիծը քանդել, տվել են թշնամո՞ւն և հենց իրենց արտգործնախարարն է հայտնում, որ սպասվում է պատերազմ Հայաստանի վրա՞: Միայն Իջևանի «Ֆեստիվառ»-ի վրա 30 միլիոնի ծախս են արել, որ ժողովրդին ասեն` ամեն ինչ լավ է, մի մտահոգվեք, կյանքը կարճ է, վայելեք այս ուրախ պահերը»:
Ընդդիմադիր պատգամավորը խոսեց նաև Կիրանցի մասին․ «Թշնամին արդեն Կիրանցում տեղավորվել է և ճանապարհի եզրին արդեն կանգնելու են ադրեբջանցիները»,-ասաց Գառնիկ Դանիելյանը՝ հավելելով․ «Ես գրավոր հարցում եմ ուղարկել, թե ի վերջո, որքա՞ն է կազմել փոխհատուցումը, որ տրվել է կիրանցցիներին: Պատասխանել են, որ դա գաղտնի գրիֆի տակ է: Այսինքն, թաքցնում են, որովհետև տարբեր մարդկանց տարբեր գումարներ են տվել: Ով ավելի է դժգոհել, նրան շատ են տվել, ով հեշտ է համաձայնվել, քիչ են տվել: Նաև չեն բացահայտում, թե որտեղից են հատկացվել այդ գումարները»։
Հիշեցնենք, որ այս պահին Բագրատ Սրբազանն ու Շարժման անդամները հանդիպում են «Երազ» թաղամասի բնակիչների հետ։
Մանրամասն՝ տեսանյութում։