Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Սեպտեմբերին ընդառաջ բավականին լուրջ աշխատանք ենք կատարել՝ հանդիպումներ, քննարկումներ, մարզային այցեր, ոլորտային մասնագետների հետ քննարկումներ, ուսանողական ճամբարներ և այլ»,- այս մասին Սբ․ Աննա եկեղեցու բակում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
Նրա համոզմամբ՝ թվարկված բոլոր աշխատանքները կտան իրենց պտուղները։
«3000 և ավելի երատասարդներ մասնակցել են մեր ճամբարներին։ Բավականին հսկայական աշխատանք է արվել։ Թեև մեր համախոհներին էլ ձերբակալել են, քրեական գործեր են հարուցել, դա մեզ հետ չի պահում։ Այն բացթողումներից, որոնք ունեցել ենք շարժման ընթացքում, հետևություններ են արել։ Սեպտեմբերից արդեն ակտիվ աշխատանքներ են կատարելու»,- ասաց նա։
Նա հայտնեց, որ նախատեսված էր շուրջ 10 000 հոգանոց հավաք Համալիրում, սակայն տարածքը չի տրամադրվել։
«Ես անձամբ եմ զանգել Համալիրի տնօրենին և հարցրել՝ ո՞ր օրն ես պատրաստ դրամադրել։ 2-3 օր անընդհատ զանգելուց հետո այս մարդը հստակ պատասխան չտվեց։ Ես էլ ասացի՝ հեռախոսով կարող ես ասել օրը, խուսափողական պատասպաններ են տրվել։ Իշխանությունների կողմից կա հրահանգ, որպեսզի այդ տարածքը մեզ չտրամադրեն»,- ասաց Դանիելյանը։
Լրագրողի հարցին ,թե «մայիսի 9»-ի սպասումը լինելո՞ւ է,թե՝ ոչ, Դանիելյանն ասաց․ «Մենք ամեն ինչ արել ենք, որպեսզի կարողանանք այս ընթացքը հասցնել իր տրամաբանական ավարտին։ Մեր այս գործելաոճն ինքնանպատակ չէ։ Ամռան ընթացքում ամեն օր աշխատել ենք այդ ուղղությամբ։ Ամեն ինչ արել ենք, որպեսզի սեպտեմբերին կարողանանք ավելի մեծ թափով սկսել»։
Մանրամասն՝ տեսանյութում։